Category: Infocom

  • Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք «…

    📌 Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք «հոգեւոր առաջնորդությունը ձախողել են»։

    🔸 «Մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են, եւ, ցավոք սրտի, էս դիրքի եւ իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգեւորականներ, ոչ բոլորը, բայց շատերը։ Վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել», — նշեց Փաշինյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հարցի համատեքստում։
    🔸 Փաշինյանն անդրադարձավ նաև Շարժման կարգախոսներին․ «Էդ ի՞նչ կարգախոսներ են օգտագործում, ասում են «տաճարը հաղթելու է փողոցին», չէ՞, տաճարը ո՞նց ա փողոցին հաղթելու, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, փողոցում մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց ա հաղթելու փողոցին, այսինքն՝ բան ե՞նք անելու, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետեր ե՞նք բացելու, հրապարակները փակելու ենք, տեղը մոմավաճառության կետեր ե՞նք բացելու։ Ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է, ինչ ուզենա՝ կանի, բայց ժողովրդի՛ կամքը, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում է խաղաղություն»։

  • Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւ…

    🗣 Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեմային, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․
    🔸 «Հիմա հարց․ էդ սպառնալիքը մենք ո՞նց ենք պատրաստվում կառավարել․ հենց սահմանազատումով, որովհետեւ ես համոզված եմ, որ սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա Ադրբեջան, որ սյունից էն կողմ է, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետությունն ա, եւ սա շատ կարեւոր է, նենց չի, որ մենք գիշերը թաքուն տարել ենք, էդ սյունը դրել․ դա տեղի ա ունեցել համատեղ որոշմամբ, սրանում է ամբողջ խնդիրը։ Մենք բարձրացնում ենք էդ հարցերը, եւ միջազգային հարթակում, եւ երկկողմ բանակցություններում, եւ բանավոր, եւ գրավոր»։

  • Ես համաձայն եմ մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ․ Փաշ…

    🇦🇲🇦🇿 Ես համաձայն եմ մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ․ Փաշինյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարությանը՝ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին
    🗣 «Դրա համար պետք է բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում, եւ որոնք, ի միջի այլոց, հրապարակային են
    🔸 Եթե ես ակնհայտորեն չեմ ասում՝ գիտեք, էս շաբաթվա վերջ ստորագրում ենք, նշանակում ա՝ դա դեռ տեղի չի ունեցել (սկզբունքները արձանագրելը), եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում նախատեսվող հանդիպմանն էդ առաջընթացը կարձանագրվի»։

  • «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալության արարողությանը մասնակցելու…

    🗣 «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին, և հաշվի առնելով նաև մեր օրակարգը և առանձնահատկությունը՝ մասնակցել եմ։
    🔸 ՌԴ նախագահից հրավեր ոնց որ թե չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի նաև, այսօրվա էս խոսակցությունը պակաս կարևոր չի ինձ համար (նկատի ունի մամուլի ասուլիսը — խմբ․)»։
    📌 Այս մասին Փաշինյանն ասաց՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում Պուտինի եդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ գնացել էր Էրդողանի եդմնակալության արարողությանը մասնակցելու։

  • Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան Փաշին…

    📄 Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

    🗣 Փաշինյանն անդրադառնալով ապաշրջափակման գործընթացին, նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․
    🔸 «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի 10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն է գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։
    🔸 Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող է կամ պետք է լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմ, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։

  • Հույս ունենք, որ մեր առաջարկները՝ միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբեր…

    🇦🇲📺🇷🇺 Հույս ունենք, որ մեր առաջարկները՝ միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբերյալ, կընդունվեն, եթե չընդունվեն, չեմ բացառում հավանականությունը, որ ՀՀ-ն կարող է դիտարկել նաեւ այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը․ ԲՏԱ նախարարը՝ ռուսական հաղորդումների…

  • Ես անցած տարի միջոցառմանը մասնակցել եմ, չեմ կարծում, թե ամեն տարի պիտի մասնակցե…

    🇦🇲🇷🇺 Ես անցած տարի միջոցառմանը մասնակցել եմ, չեմ կարծում, թե ամեն տարի պիտի մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում էդպիսի պրակտիկա, որ ՀՀ որեւէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որեւէ երկրի։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի՝ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին ասաց Փաշինյանը՝ պատասխանելով Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին չմասնակցելու վերաբերյալ հարցին։
    🔸 Լրագրողը դիտարկում արեց, թե ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը [արարողությունն այսօր է -խմբ․] չմասնակցելը հնարավոր է՝ կապված է նաեւ այս ասուլիսի հետ, ինչին Փաշինյանն արձագանքեց՝ «այո, կարող է նաեւ կապ ունենալ»։

  • Սահմանազատման գործընթացը դադարեցնելու գործընթացին աջակցություն են հայտնում օտար…

    📌 Սահմանազատման գործընթացը դադարեցնելու գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, առնվազն նրանց ազդեցության գործակալներ են, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա [Արթուր Վանեցյան-խմբ․], ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են եւ հրապարակել:
    🗣 «Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել: Իհարկե, ամբողջը չեն հրապարակել: Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող է լինել այն մասին, որ լինելով երկրի ԱԱԾ տնօրեն եւ չունենալով որեւէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ «Զանգեզուրի» կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»:

  • Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան։ Արդեն չորրո…

    🚶‍♂️ Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան։
    🔸 Արդեն չորրորդ օրն է ակցիայի մասնակիցները Կիրանցից քայլում են դեպի Երևան։ Մայիսի 9-ին երթը կհասնի Երևան։ Քայլերթի կազմակերպիչները նշում են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։

  • Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության …

    ❗️ Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են, եւ մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք՝ այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու եւ շատացնելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

    🗣 «Մենք առաջնային ենք համարում անվտանգության հարցը եւ անվտանգության երաշխիքների հարցը, եւ երբ խաղաղության օրակարգը որդեգրել ենք, որդեգրել ենք նաեւ այն փաստարկի ֆոնին, որ Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով, եւ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը։ Խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց եւ իրագործում ենք որպես ՀՀ անվտանգության երաշխավորման համակարգ»,- հայտարարեց Փաշինյանը։