Category: Infocom

  • Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը…

    ❗️Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
    📌 Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ ՆԳՆ-ն հորդորում է նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանություն։
    🔸 Նշենք, որ Բայմուրադովան ընտանեկան բռնության պատճառով փախել էր Չեչնիայից և ապաստանել Երևանում։ SK SOS ճգնաժամային խումբը սոցցանցերում հայտարարություն էր տարածել, որ ո՛չ նրա, ո՛չ էլ այն անձի հետ, որին հանդիպելու էր գնացել, կապ հաստատել չի հաջողվում։ Ընկերները մտավախություն ունեն, որ նրան առևանգել և բռնի ուժով տուն են վերադարձրել։

  • Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգն ապագայում․ «Բա…

    Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգն ապագայում․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը ստորագրվեց
    🔸Հայաստանում կձևավորվեն հետազոտական համալսարաններ, Գիտությունների ազգային ակադեմիային կվերապահվեն խորհրդատվական և փորձաքննական գործառույթներ, իսկ գիտական կազմակերպությունները կգործեն կա՛մ համալսարանների կազմում, կա՛մ գերատեսչությունների և այլ կառույցների ենթակայությամբ։
    🔸ՀՀ նախագահը ստորագրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը։
    🔸 Թե ինչ փոփոխություններ են սպասվում նոր օրենքով, կարդացեք «Ինֆոքոմի» նյութում։

  • Ազատության հրապարակում քայլերթից հետո մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը…

    ❗️Ազատության հրապարակում քայլերթից հետո մեկնարկել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը։
    📌 Հանրահավաքը կազմակերպվել է գործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջով։
    🔸 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և մեկ ամսով երկարացրել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

  • Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարա…

    🚔🎓 Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: 🗣 Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ձերբակալությունները կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում են։ ⚖️ «Վերջիններս…

  • Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացնել մեկ ամսից, հաջոր…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացնել մեկ ամսից, հաջորդ տարի, դա կախված է բազմաթիվ գործոններից, Deutsche Welle–ի հետ հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: 📌 Նա հիշեցրել է, որ Հայաստանն ընդունել է Եվրամիության…

  • Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարությա…

    ❗️Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով |civilnet.am|
    🗣 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի ՀՀ տարածքից դուրսբերման պահանջին, հայտարարել էր, թե հայկական զորքերն էլ Ադրբեջանի տարածքում են։ «Իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ», — նշել էր Սիմոնյանը։
    📌 civilnet.am-ի ուսումնասիրության համաձայն՝ սահմանագծի որոշ հատվածներում հայկական ուժերի վերահսկողության ներքո է Ադրբեջանի դե յուրե տարածքի ընդհանուր շուրջ 21 քառ. կմ, որը չի չներառում անկլավների որևէ տարածք։ Սա մոտ հինգ անգամ պակաս է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարած «ենթադրաբար 110 քառ. կմից»։
    🔸 Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի դե յուրե տարածքի առնվազն 230 քառ. կմ. նրանք սահմանագծի շուրջ 20 հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։
    🔗 Կարդալ ավելին

  • «bank24 ․ am» անվանումով ներկայացող ընկերությունը գործում է ՀՀ կենտրոնական բանկ…

    🏦 «bank24 ․ am» անվանումով ներկայացող ընկերությունը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
    📌 Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24. am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:
    🔸 Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:
    [ՀՀ կենտրոնական բանկ]

  • Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

    🇺🇸🇺🇦 Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը:
    📌 Ավելի վաղ Զելենսկին փոխանցել էր, որ քննարկելու են հակաօդային պաշտպանության և մեծ հեռավարության հարվածներ հասցնելու Ուկրաինայի հնարավորությունները:

  • Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկ…

    🇦🇿 Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկրում հեղաշրջում իրականացնելու ծրագրի բացահայտման մասին։

    ❗️Ադրբեջանական պետական APA գործակալությունը, հղում անելով հավաստի աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական ​​հեղաշրջման պլան։ Նշվում է, որ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության շրջանից, որն առաջացել էր ադրբեջանական AZAL ինքնաթիռի՝ Ռուսաստանի օդային տարածքում ՌԴ ՀՕՊ ուժերի կողմից խոցվելու դեպքից։ 
    📌 Նշվում է, որ Մեհդիևի ծրագրի համաձայն՝ գործողության հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով հեղաշրջման սկիզբը։ 2024թ․ դեկտեմբերին պլանավորվել էր Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ […]
    🔸 Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե գործողությունը ձախողվել է, քանի որ կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խոցելով քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Ըստ հրապարակման՝ ռուսական կողմն ինքն է ադրբեջանական կողմին տեղեկացրել Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ |armenpress.am|

  • Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի կամ Սյունիքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս,…

    👨‍👨‍👧‍👧 Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի կամ Սյունիքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան նպաստ է ստացել։ Այժմ նշանակված նպաստի ժամկետն ավարտվել է, եւ դուք պետք է նորից գնահատում անցնեք։ Պատկերացրեք՝ այս անգամ գնահատում անելիս պետությունը, ենթադրելով, որ Դուք գուցե ստվերային դաշտում ինչ-ինչ շահույթ ունեք կամ ասենք, արտերկրից գումար եք ստանում, որոշում է իր սահմանած կարգով Ձեզ որոշակի եկամուտ վերագրել։ Արդյունքում, Ձեր գնահատված եկամուտները դառնում են ավելին, քան իրականում են, եւ Ձեր ընտանիքը դուրս է մնում անապահովության գնահատման համակարգից։
    📝 Սա սոցիալական աջակցության ոլորտում վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններից է։ Աղքատության վերացման համար պայքարի համաշխարհային օրվա առիթով առաջարկում ենք կարդալ «Ինֆոքոմի» ուսումնասիրությունը՝ Հայաստանում անապահովության գնահատման նոր համակարգի մասին
    📎 Կարդալ ավելին

    Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում․ նոր համակարգի նորամուծությունները — Infocom

    Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում. նոր համակարգի նորամուծությունները Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան…