Category: Infocom

  • Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում…

    📌 Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։ [ՀՀ Քննչական կոմիտե]

  • Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ ՆԳՆ-ից հայտնել են, ո…

    🛣 Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

    📌 ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Ազատության պողոտայի, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհների հատվածներում երթևեկությունը վերականգնվել է։|armenpress.am|

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակից հասավ…

    📌 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակից հասավ ԵՊՀ։
    🎶 Այստեղ տասնյակ ուսանողներ երթը դիմավորեցին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի աստիճաններին կանգնած՝ «Սարդարապատ» երգելով։

  • ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստ…

    🇺🇸🇦🇲🇦🇿 ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին․

    🗣🇰🇿 «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։
    Հիշեցնենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ |factor.am|

  • «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկր…

    🏆 «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին:

    🇨🇬 Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

  • Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունն…

    📌 Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։

    🗣 «Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝ կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։
    🔸 Կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։

    🔸 Երեկոյան 18։30-ին դարձյալ հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։

  • Մի խումբ երիտասարդներ «ուսանող ոտքի» վանկարկումով հորդորում են դասադուլ իրականա…

    🏫 Մի խումբ երիտասարդներ «ուսանող ոտքի» վանկարկումով հորդորում են դասադուլ իրականացնել ԵՊՀ ուսանողներին։ Նրանք այժմ շրջում են ԵՊՀ մասնաշենքերում։

  • Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հ…

    🗣 Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է քաղաքական ուժերից չլինի»։
    🔸 Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում են Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելը, նա ասաց․ «Այդպիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը․․․ ես Ռոբերտ Քոչարյանին կյանքում հանդիպել եմ մի անգամ՝ 2001 թվականին Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը հինգ րոպե»,- ասաց նա։
    🔸Արման Թաթոյանի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին հարցին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»։

  • «Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքակա…

    🗣 «Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։
    📌 Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։ Լրագրողներից մեկը…

    📌 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։
    🔸Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․
    🗣 «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։