Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում…

📌 Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին։
⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ակցիայի նշված մասնակիցը ձերբակալվել է։ [ՀՀ Քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *