Category: Infocom

  • ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրությա…

    📌 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
    🗣 «Նա չպետք է մնա որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն` տվե՞լ է հրաժարական, թե՞ ոչ»,– ասաց նա։
    🔸Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա պատգամավորը նշեց, որ դրա համար պետք է ժողովրդական պոռթկման բավարար զանգված։ Գործընթացն առանց դրա պարզապես չի հաջողվի։ |armeniasputnik.am|

  • Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի սկզբում ներկայացրեց «Իրական Հայաստան․ տեսլական…

    📌 Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի սկզբում ներկայացրեց «Իրական Հայաստան․ տեսլական» վերնագրով սահիկաշար։
    🔸«Կարգավիճակը»․ «ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է սա ունենանք ոչ միայն ուղենիշ, նպատակ, այլեւ գործողությունների եւ գործելակերպի հիմնադրույթ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն վարում է եւ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն»։
    🔸«Տարածությունը»՝ «29 հազար 743 ք․ կմ»․ «Երբ որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի շատ կոնկրետ, եւ երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե էդ ինքնիշխանությունն ինչ տարածքի վրա է տարածվում»,- ասաց Փաշինյանը։
    🔸«Նպատակը»․ «Ո՞րն է ի վերջո ՀՀ գոյության նպատակը։ ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաեւ ՀՀ-ում ապրող մարդկանց, բայց առանցքային՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Այստեղ մենք խոսում ենք հայեցակարգային շատ էական նրբության մասին․ ՀՀ գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումը, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը»։
    🔸Մյուս սահիկը ցուցադրելով՝ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային միջավայրի մասին։ «Դա հնչում է հետեւյալ կերպ՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում»։
    🔸Հաջորդը վերաբերում է անվտանգությանը․ «Անվտանգության ապահովումը պատկերացնում ենք [այսպես]․ արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում […] »։

  • Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատ…

    ❗️Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ մեկ պայթյուն:
    📌 ՀՀ ՊՆ-ն հարակից հատվածի բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

  • Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բա…

    🗣 Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։ …

  • Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[ՀՀ ՆԳՆ]…

    🔸 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    [ՀՀ ՆԳՆ]

  • ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատա…

    📌 ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:
    📹 Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:
    [ՀՀ ՊՆ]

  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Իշխանաձոր գյուղի տարածքում հակա…

    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։
    👨‍⚖️ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան։
    Թելունցը պատմեց, որ հենց լսել են ԱԹՍ-ի ձայնը, ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ պատսպարվեն․
    🗣 «Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը խփեց։ Անմիջապես գնացել եմ դեպքի վայր, հասել եմ, տեսել էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար»։
    18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

    18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագ…

    📞Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
    🇦🇲🇦🇿Բայրամովն ի թիվս այլ հարցերի, մանրամասնորեն տեղեկացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին և ներկայացրել այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։ |azatutyun.am|

  • Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ։ Այս մասին ասել է Ֆրանս…

    🇷🇺🇫🇷Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
    📌Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանի հայտարարությանը, լուրեր էին շրջանառել, թե Ֆրանսիան 1,5 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա։ Այնինչ , Ֆրանսիայի ԱԳՆ-ն անարժանահավատ է համարել շրջանառվող տեղեկությունը։

  • Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյ…

    🗣 Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից: ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է:
    📌Համոզված եմ՝ ԶՈւ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից և երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո: ՀՀ-ում այդ քայլին գնալու լեգիտիմություն կունենա միայն նորընտիր ԱԺ-ն։
    🔸 Ուզում եմ վստահեցնել, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշեցիների կողքին կլինեի և համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց:
    [ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան] |168.am|