Category: Infocom

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է․ «Հայաստանի հ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է
    🗣 «Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել՝ 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ձեր կողմից արտահանման աճի հետ մեր երկիր: Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ»։
    [ՀՀ կառավարություն]

  • Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի օրվա առթիվ. Մեր եռատոնը վերստին եռագույնով կտո…

    Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի օրվա առթիվ.
    🔸 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը:
    🔸 Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում: Մենք պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք:

  • Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է …

    🗣 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:
    🎖Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին:
    [Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի առիթով]

  • Ուրախ եմ Ձեզ տեսնել։Վերջին անգամ հանդիպել ենք անցած տարվա դեկտեմբերին։ Այդ ժաման…

    🇦🇲🇷🇺Ուրախ եմ Ձեզ տեսնել։Վերջին անգամ հանդիպել ենք անցած տարվա դեկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել։
    🗣️Իհարկե, տնտեսական բլոկը մենք արդեն քննարկել ենք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։ Այժմ հուսով եմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրները։
    [Նիկոլ Փաշինյանը` Վլադիմիր Պուտինին] |armeniasputnik.am|

  • Սկսվել է Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի առանձին երկկողմ հանդիպումը։…

    🇦🇲🇷🇺 Սկսվել է Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի առանձին երկկողմ հանդիպումը։

  • «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթը շարունակվում է։ Աբովյան քաղաքին կից ա…

    📌 «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթը շարունակվում է։ 🔸Աբովյան քաղաքին կից ավտոճանապարհին երթին են միացել Շիրակից քայլերթ կազմակերպած քաղաքացիները։

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելա…

    🇦🇲🇨🇦 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
    📌Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները։ [ՀՀ ԱԳՆ]

  • Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քնն…

    📌Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը: Այս մասին լրագրողներին պարզաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
    🗣«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիր է»,- ասաց նա։ |tert.am|

  • Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրներ…

    🗣 Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա:
    📌Հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին]

  • Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ա…

    🇦🇿🇹🇷 Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
    📌Այցի նպատակը եղել է մայիսի 8-ին կայացացած Թուրքիա-Ադրբեջան միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցությունը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրային համագործակցությանը, ներդրումների, մաքսային և կրթական ոլորտներին առնչվող հարցեր:
    🔸 Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։|armenpress.am|