❗️ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ 📌 ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ դեմ նոր ռազմական ագրեսիայի։ 🗣 «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի և էության մի մասն է, որոնք ցեղասպանական մտադրության նախազգուշացնող նշաններ են»,- նշել է Վահե Գևորգյանը։ 🔗Կարդալ ավելին
❗«Իրավիճակը սահմանին լարված է, որովհետեւ Ադրբեջանը ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի, և նաև ԼՂ-ում զորքերի որոշակի կուտակում կա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը. 🗣️ «Եվ այն գնահատականները, որոնք տվել եմ կառավարության նիստի ընթացքում այսօր չեն փոխվել»,- նշեց նա։
📌Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: 🗣 Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել նաեւ անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող: [ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի] |news.am|
🇬🇪 Վրաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել «Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և նշել՝ չեն ճանաչում «Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։
🎆🎇 Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։ [ՀՀ Ոստիկանություն]
❗️ Ադրբեջանական Report-ը, վկայակոչելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը, գրում է, որ Ռուսական Կարմիր խաչի ընկերությունը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով լցված բեռնատար է ուղարկել Արցախ։ Այն Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ:
🇦🇿🇦🇲 Ադրբեջանի ԱԳ նախարարությունում երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար տեղի է ունեցել ճեպազրույց։ Ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ Արցախի խորհրդարանում վաղը կայանալիք նախագահի ընտրությունները «սադրանք են»։ ❗️«Այդ անօրինական…
👮♂️ Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ 🗣 Panorama.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ կարճ ժամանակ անց ՔԿ-ն հաղորդագրություն կտարածի։