Category: Infocom

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վար…

    🇦🇲🇷🇺Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։
    [ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով] |tert.am|

  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։
    🔸 Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: 
    [ՀՀ կառավարություն]

  • Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք…

    🇦🇲🇭🇺🇪🇺 Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք կարողացել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու Հայաստանի և ԵՄ–ի միջև կապերը:

    🗣 Մենք պատրաստվում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը պատրաստել: Բացի այդ՝ պատրաստվում ենք ազատականացման երկխոսությունը սկսել երկու կողմերի միջև
    :
    [Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո]

  • Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում։ Այս մասին Երևանում ասուլիս…

    ❗️ Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում։ Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ 🗣 «Խնդրեցի [Արարատ Միրզոյանին]՝ թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,- ասաց նախարարը՝ նշելով նաև,…

  • «Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ…

    🗣 «Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած քայլերթին։
    🔸Սիմոնյանը Հայաստանում իշխանափոխության վտանգ չի տեսնում: «Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն խորհրդարանական ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին»։
    🔸Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված, հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։ |armenpress.am|

  • ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն ստորագրել են….

    🇦🇲🇭🇺 ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն ստորագրել են.

    🔸 Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր,
    🔸Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և, կարծում եմ, որ ճիշտը Մոսկվայում կայանա…

    🇦🇲 ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և, կարծում եմ, որ ճիշտը Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելն է, բայց, իմ տեղեկություններով, վարչապետը չի մասնակցելու երդմնակալությանը, և մայիսի 7-ին տեղի կունենա վարչապետի ասուլիսը, որի ժամանակ հարցերը կուղղեք նրան: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ գագաթնաժողովին։
    🔸 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողով։

  • Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արար…

    🇦🇲🇭🇺 Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի ընդլայնված կազմով հանդիպումը։

    🔸Օրակարգում են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույցը։ [ՀՀ ԱԳՆ]

  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողո…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
    📌Նշենք, որ մայիսի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:

  • Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները Ալմաթիում կ…

    🇦🇲🇦🇿🇰🇿 Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները Ալմաթիում կանցկացվեն մայիսի 10-ին՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների։
    [ՀՀ ԱԳՆ]