Category: Infocom

  • «Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ…

    🇷🇺 «Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները։ Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։
    📌Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»։
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] | tert.am |

  • Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթա…

    🇺🇲🇹🇷Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը:
    🤝Հիմնական քննարկման թեմաներն են եղել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, Կիպրոսի հարցը, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը: |1lurer.am|

  • ԱՄՆ-ում կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կինը մեղադրվում են Ադրբեջանի կառավարո…

    🇺🇲ԱՄՆ-ում կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կինը մեղադրվում են Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեջ։ Կուելյարը կասկածվում է մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու և այդ միջոցները «լվանալու» համար։
    🔶️Ենթադրվում է, որ քաղաքական գործիչը միջոցները ստացել է 2014-2021 թվականներին Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից և Մեքսիկական բանկից, ապա կնքել խորհրդատվական ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր իր կնոջը՝ Իմելդա Կուելյարին պատկանող կեղծ ընկերությունների միջոցով: |1lurer.am|

  • Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով փր…

    🚨Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը:
    👩‍🚒Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հանդիպման ժամ…

    🇦🇲🇺🇸Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հանդիպման ժամանակ Կովկասի և տարածաշրջանային հարցերով գրասենյակի Մարկ Քեմերոնին ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
    📌Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է
    իր ինքնիշխանության պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։
    [ՀՀ ԱԺ]

  • Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման …

    📌 Երևանի Նոր Արեշ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։
    👩‍🚒Փրկարարները իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]
  • Մայրաքաղաքի փողոցները անձրևից հետո հեղեղվել են ջրով. Արշակունյաց պողոտա, 00:40, …

    Մայրաքաղաքի փողոցները անձրևից հետո հեղեղվել են ջրով. Արշակունյաց պողոտա, 00:40, մայիսի 4, 2024

  • Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե…

    📌 Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:
    [ՀՀ ՊՆ]

  • Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ Civik.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին…

    ⚖️ Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ 🔸 Civik.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին ԱԺ-ի բակում մոտեցել է պատգամավորի օգնականը, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ տեսանյութ հրապարակելու կապակցությամբ:…

  • Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաք…

    🇦🇲🇷🇺 Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում:
    🔸 Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ:
    📌Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները։ ՀԱՊԿ-ը բոլոր պարագաներում կա և կլինի արդյունավետ կառույց՝ պատասխանատու Եվրասիայում և կառույցի անդամ պետություններում անվտանգության ապահովման համար:
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tert.am|