Category: Infocom

  • Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դր…

    ❗️Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դրսից եկած մեքենաներին թույլատրում են մտնել ստուգումներից հետո միայն։ Գյուղացիներն «Ազատության»-ն ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, գյուղում սպասողական վիճակ է։
    📌 Ոստիկանների ուժեղացված հսկողությանը զուգահեռ Կիրանցի մի խումբ բնակիչներ նույնպես հսկում են Խեյրիմլիի մուտքը։ Ենթադրում են, որ ամեն վայրկյան չափագրողները կարող են իրենց գյուղի տարածք մտնել։
    🗣Գյուղապետ Կամո Շահինյանի տվյալներով՝ 57 սեփական հողակտոր կա, որոնք գյուղի կադաստրային քարտեզներով իրենցն են՝ փաստեր ունեն։ Բայց դրանք սահմանազատման քարտեզներում են նաև հայտնվել՝ որպես Ադրբեջանի նախկին տարածք։ Դատարան կդիմենք, ասում է գյուղապետը։

  • Հարգելի ընթերցողներ, վերջերս Տելեգրամը գործարկել է ալիքներում գովազդներ միացնելո…

    Հարգելի ընթերցողներ,
    վերջերս Տելեգրամը գործարկել է ալիքներում գովազդներ միացնելու հնարավորություն։
    Տեղեկացնում ենք, որ Infocom-ի այս ալիքում ևս պարբերաբար հայտնվում են գովազդային հրապարակումներ, որոնցում առկա բովանդակության նկատմամբ մենք չունենք որևէ վերահսկողություն, ինչպես նաև դրանք արգելափակելու հնարավորություն։
    Այս տեսակ հրապարակումները տարբերակվում են x` փակելու նշանով:
    Հայտնում ենք նաև, որ մեր կողմից տեղադրվող գովազդային բոլոր նյութերն ունեն #վճարովի_բովանդակություն կամ #գովազդ նշումը:
  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ` Տ…

    ❗️ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։ 📌Քայլերթը սկսվել է Կիրանց գյուղից, այնուհետև անցել են Սարիգյուղով, Իջևանով և գիշերել Հաղարծինի վանքի մոտ…

  • Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի …

    🗣️ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է, իսկ հրաժարականի և նման այլ հարցերի դեռ մանրամասն անդրադարձ կլինի։
    📌 Այս մասին քայլերթի ընթացքում «Factor TV»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ նշելով, որ վարչապետի թեկնածուի մասին ընդհանրապես խոսք չկա․ «Այս օրակարգը որևէ ուժ, որևէ խումբ չի կարող շեղել իր արժեքային հենքից, ուղղությունից, ծառայեցնել իր խմբային շահերին»։
    Հարցին՝ այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ «միակողմանի գործընթացը դադարեցնում է», շարժումը գործունեությունը կդադարեցնի՞, Պետրոսյանը պատասխանեց․
    📌 «Ոչ, բացարձակ դրա մասին չէ խոսքը, քանի որ ես ասացի, որ միայն միակողմանի գործընթացի մասին չէ խոսքը, այլ այս հոգեբանական տեռորի, անզորության մակարդակի, պարտադրվող նվաստացման օրակարգի, մարդկանց հույսից, հավատից, երազանքից, ինքնությունից, պատմությունից, արժանապատվությունից զրկելու»։

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վար…

    🇦🇲🇷🇺Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։
    [ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով] |tert.am|

  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։
    🔸 Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: 
    [ՀՀ կառավարություն]

  • Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք…

    🇦🇲🇭🇺🇪🇺 Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք կարողացել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու Հայաստանի և ԵՄ–ի միջև կապերը:

    🗣 Մենք պատրաստվում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը պատրաստել: Բացի այդ՝ պատրաստվում ենք ազատականացման երկխոսությունը սկսել երկու կողմերի միջև
    :
    [Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո]

  • Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում։ Այս մասին Երևանում ասուլիս…

    ❗️ Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում։ Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ 🗣 «Խնդրեցի [Արարատ Միրզոյանին]՝ թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,- ասաց նախարարը՝ նշելով նաև,…

  • «Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ…

    🗣 «Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած քայլերթին։
    🔸Սիմոնյանը Հայաստանում իշխանափոխության վտանգ չի տեսնում: «Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն խորհրդարանական ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին»։
    🔸Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված, հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։ |armenpress.am|

  • ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն ստորագրել են….

    🇦🇲🇭🇺 ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն ստորագրել են.

    🔸 Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր,
    🔸Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր:
    [ՀՀ ԱԳՆ]