Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի …

🗣️ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է, իսկ հրաժարականի և նման այլ հարցերի դեռ մանրամասն անդրադարձ կլինի։
📌 Այս մասին քայլերթի ընթացքում «Factor TV»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ նշելով, որ վարչապետի թեկնածուի մասին ընդհանրապես խոսք չկա․ «Այս օրակարգը որևէ ուժ, որևէ խումբ չի կարող շեղել իր արժեքային հենքից, ուղղությունից, ծառայեցնել իր խմբային շահերին»։
Հարցին՝ այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ «միակողմանի գործընթացը դադարեցնում է», շարժումը գործունեությունը կդադարեցնի՞, Պետրոսյանը պատասխանեց․
📌 «Ոչ, բացարձակ դրա մասին չէ խոսքը, քանի որ ես ասացի, որ միայն միակողմանի գործընթացի մասին չէ խոսքը, այլ այս հոգեբանական տեռորի, անզորության մակարդակի, պարտադրվող նվաստացման օրակարգի, մարդկանց հույսից, հավատից, երազանքից, ինքնությունից, պատմությունից, արժանապատվությունից զրկելու»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *