Category: Infocom

  • Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գնացել է Կիրանցի կամրջի մոտ բողոքի ակցիա իրական…

    📢 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գնացել է Կիրանցի կամրջի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների մոտ։ Մարզպետը քաղաքացիներին կոչ է անում բացել ճանապարհը, որպեսզի ականազերծման, սահմանագծման աշխատանքներ իրականացվեն։
    📌 Դեպի Բերքաբեր գնացող ճանապարհին, առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։ Քաղաքացիները ենթադրում են, որ քարտեզագրողներ են մեքենայի մեջ, և թույլ չեն տալիս մեքենան անցնի։

  • Հանդիպում ենք երկուշաբթի՝ ապրիլի 29-ին. սպասվող Գիտարբուքը «Ավտոնոմ համակարգերի …

    Հանդիպում ենք երկուշաբթի՝ ապրիլի 29-ին. սպասվող Գիտարբուքը «Ավտոնոմ համակարգերի կառավարման գիտությունը» թեմայով է։
    «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» (CSIE) հետազոտող գիտնական (PhD) Աստղիկ Հակոբյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
    — ավտոնոմ համակարգերը և դրանց կառավարման խնդիրը,
    — շարժման պլանավորումը և կառավարումը ռոբոտատեխնիկայում,
    — անվտանգ համակարգեր. համակարգի անվտանգությունը անորոշությունների առկայության պայմաններում։
    Երկուշաբթի՝ ապրիլի 29-ին՝ ժամը 20:00-ին, սպասում ենք ձեզ «Էպոս» ակումբում՝ զրուցելու, քննարկելու և, դե իհարկե, մի-մի բաժակ խմելու։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

    Աստղիկ Հակոբյան. Կորեայում ուսումնառությունն ու Հայաստանում գիտության զարգացումը խթանելու ծրագրերը

    #infocom #ինֆոքոմ
    Գիտարբուքի հաջորդ հյուրը «Գիտական նորարարության և կրթության կենտրոնի» (CSIE) հետազոտող գիտնական (PhD) Աստղիկ Հակոբյանն է։ Այս տեսանյությում նա պատմում է ավտոնոմ համակարգերի, դրանց կառավարման, մասնագիտական ընտրության, Կորեայում ուսում ստանալու…

  • Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատ…

    ❗️Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ 2022 թվականին ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի, որը հիվանդանոցում մահացել էր։

  • Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաին…

    🇺🇸🇨🇳 Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է:
    📌Այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում: Բլինքենին ընդունել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան ավարտվել է:|azatutyun.am|

  • Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհն…

    🚔 Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:

  • Երևան-Սևան մայրուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բանավ…

    Երևան-Սևան մայրուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բանավիճում էր ոստիկանների ու նրանց կողքին կանգնած քաղաքացիական հագուստով մի անձի հետ, որը հայտարարում էր, թե ինքը եկել է հասարակական կարգը պահելու։ Բանավեճի ընթացքում վերջինս սկսեց քաշքշել պատգամավորին, ինչից հետո ոստիկանները հրելով հեռացրին Խաչատրյանին տարածքից։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից քաղաքացիների։
    Տեսանյութը՝ NEWS.am-ի

  • Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Ոստիկաննե…

    ❗️ Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը, քաղաքացիները նշում՝ խաղաղ ակցիա են իրականացնում։ Իրավիճակը այս պահին լարված է․ քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել։
    📌 Այնտեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արման Ղազարյանը ու Արթուր Խաչատրյանը։

  • Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժ…

    🇮🇳 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։
    🗣 «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», — ասել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։|azatutyun.am|

  • Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում են ունեցել։ Հրավիրված ասուլիսում …

    🇩🇪🇦🇿 Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում են ունեցել։ Հրավիրված ասուլիսում Շոլցը նշել է, որ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գերմանիայի կանցլերը նշել է․
    🗣 «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։
    📌 Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ |factor.am|

  • Կիրանցում բնակիչների ակցիան շարունակվում է։ Բնակիչներից ոմանք իրենց հետ բերել …

    🪧 Կիրանցում բնակիչների ակցիան շարունակվում է։
    🗣 Բնակիչներից ոմանք իրենց հետ բերել են քարտեզներ, կադաստրի թղթեր, սեփականության վկայականներ՝ ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նրանք նշում են, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնելու իրենց տներից, հողամասերից, վարելահողերից հատվածներ, որոշ դեպքերում՝ դրանք ամբողջությամբ։