Category: Infocom

  • Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենք…

    🇬🇪 Վրաստանում ցույցերը շարունակվում են՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի 📌Ցույցերին զուգընթաց Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: |tert.am|

  • Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրն…

    Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը
    Լրատվամիջոցների սուտ «հավաստի աղբյուրները», աղբյուրի կարևորությունը լրատվամիջոցի համար ու ամեն բամբասանք չհրապարակելու էթիկան, նույնիսկ աղբյուրի տեղեկությունը ստուգելու, փաստակված ներկայացնելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցների՝ իրենց աղբյուրները չբացահայտելու իրավունքն ու դատական գործընթացները՝ դրանք բացահայտնելու համար, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը, բաց և փակ աղբյուրները, նախաինտերնետային դարն ու ինչն է կերակրում լրագրողին, նախկին մարդկային շփումն ու ներկա ավելի օֆիսային լրագրությունը, լրագրողական խանդը, հեղինակային իրավունքն ու նույն տառասխալն անող այլ լրատվամիջոցի աղբյուրը, հռոմեացի զինվորի առնանդամն ու տեղեկությունը ստուգելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցի հեղինակությունն ու սխալվելու իրավունքը, արագ «փչացող» ինֆորմացիան ու խորհուրդներ ընթերցողին։
    Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանն ու Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։

    Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

    #infocom #ինֆոքոմ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSye-uPcfoznL5k8F8DG6xsbv&si=bAiSHO2Gvdr2EXjk
    Լրատվամիջոցների սուտ «հավաստի աղբյուրները», աղբյուրի կարևորությունը լրատվամիջոցի համար ու ամեն բամբասանք չհրապարակելու էթիկան, նույնիսկ աղբյուրի տեղեկությունը…

  • Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայուն…

    🇬🇷🇦🇲🇦🇿Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը և ողջունել ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական ​​սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։
    🗣«Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- գրված է Հունաստանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ |1lurer.am|

  • Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, …

    Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում:
    🔸Նրա խոսքով` խոստացել են, որ երկու կողմերը հենց սահմանազատում անեն, ժողովրդի կարծիքը հաշվի կառնեն, թե ինչպես անել, որ իրենց չխանգարի։
    📌 Կիրանցի համայնքապետը հայտնեց, որ նախնական հաշվարկով սահմանազատումից հետո Ադրբեջանին 2 տուն է անցնում, բայց ևս 8-9 տուն շատ մոտ է այդ սահմանին, և անհնար է այնտեղ ապրելը։

  • Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարա…

    Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ:
    🔸Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

    [ՀՀ ՊՆ]

  • ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրը։ ՊՆ մ…

    ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրը։
    🗣️ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրը, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, իսկ Ճամբարակից և Ջիլից հայկական զորքերը հանվում են։ |1lurer.am|

  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի…

    🤝ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։
    🔶️ Քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները և նախանշվել են գործակցության նոր ոլորտները, ինչպես նաև համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը։
    [ՀՀ ՊՆ]

  • Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն …

    👥 Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել են Մարությանի թիմից։ 🔸 Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։

  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայ…

    🇰🇿 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը:
    🗣 «Ալմաթիում այս կարեւոր միջոցառման կազմակերպումը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները», — նշված է հաղորդագրության մեջ։
    📌 Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։

  • Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում «միջնորդները ոչ թե …

    🇦🇿 Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում «միջնորդները ոչ թե ցանկանում են օգնել, այլ ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։
    🗣 «Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում:
    🔸 Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն րականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի։ Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթում։ |factor.am|