Category: Infocom

  • Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրական…

    🪧 Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք բողոքում են գործի բացահայտման ընթացքից։
    🗣 «Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք:
    📌 Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում: Եթե ամսի 10-ի դատին մենք գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասաց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը: |news.am|

  • Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործա…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Դրան զուգահեռ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մոտ։
    🚔 Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։
    📌 Պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին տեսախցիկների առաջ հայտնվել է վնասվածքներով՝ անվանելով իր հետ տեղի ունեցածը «նպատակաուղղված պատժիչ գործողություն»։
    📣 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ՆԳ նախարարին կոչ է արել «անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցի ցրումը, անհամաչափ ուժի կիրառումը»։
    Տեսանյութը՝ «OC Media»-ի

  • Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք…

    🇺🇦 Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
    🗣 Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։
    📌 Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։
    [Ուկրաինայի ԱԳՆ]

  • Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Սա աշխարհի …

    🇺🇸 Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։
    🗣 Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքենն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել երկու երկրների հետ էլ: Եվ մեր շփումները շարունակվում են երկուսի հետ էլ:
    [ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել] |azatutyun.am|

  • Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և ո…

    💼 Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ․ վարչապետի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
    🔸 «Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:
    🔸 Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա», — նշված է ուղերձում:

  • Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց նաև կանանց և տարեցների։ ԱԺ…

    📌Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց նաև կանանց և տարեցների։ 🔸 ԱԺԲ-ից հայտնում են, որ բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, նրանց թվում են նաև ԱԺԲ ԳՄ անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։ Այս պահին քաղաքացիները քայլերթով շարժվում…

  • Civic.am կայքը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի թիկնապահը ԱԺ շենքի տարածքում հարվա…

    🔸 Civic.am կայքը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի թիկնապահը ԱԺ շենքի տարածքում հարվածել է կայքի լրագրողներից մեկին։ Մեկնաբանելով միջադեպը՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է․ 🗣 «ԱԺ շենքի դիմային հատվածում Civic.am-ի լրագրողը հարցազրույց…

  • Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկ…

    📞Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը:
    🗣«Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու անվտանգությունը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականությունը ամրապնդելու անհրաժեշտությունը, հատկապես ներկա տագնապալից օրերին»:

  • Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում միտված են առաջին անգամ Հայա…

    🗣 Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։
    🔸 Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է։
    📌 Հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում։ [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան]

  • Կարմիր բերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակիցիայի մասնակիցներին։…

    👮‍♂️ Կարմիր բերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակիցիայի մասնակիցներին։ Քաղաքացիները վանկարկում են՝ «ամոթ»։