Category: Infocom

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ։ …

    🚶 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ։
    📣 Շուտով կմեկնարկի հանրահավաքը։

  • Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակ…

    🚔 Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում։
    👮‍♂️ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանական ուժերն այնտեղ են՝ պահպանելու հասարակական կարգը։
    🗣 «Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա իրենց», — նշեց ոստիկանապետը։
  • Բագրատ Սրբազանը երթի ընթացքում հայտարարեց՝ իրենց տեղեկություններ են հասնում, որ…

    🗣 Բագրատ Սրբազանը երթի ընթացքում հայտարարեց՝ իրենց տեղեկություններ են հասնում, որ Աբովյանի մոտ ոստիկանությունը փակել է ճանապարհը, եւ չի թողնում ժողովուրդը գա [այսօրվա հանրահավաքին]։
    📌 Նա նշեց՝ չգիտի որքանով են ճշգրիտ տեղեկությունները․ «Եթե դա ճիշտ է, Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում, դադարեցրեք ապօրինություններ գործերը, մարդկանց ավելորդ ձեր դեմ տրամադրելու գործողություններ մի կատարեք», — նշել էր նա։
    ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով․ «Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթի այդ հատվածով անցնելուց հետո ճանապարհը բացվել է»։
    🛣 Նշենք, որ Աբովյանից դեպի Երևան եկող ճանապարհն այս պահին բաց է։

  • Իշխան Գևորգյանը, որը մայիսի 4-ից շուրջօրյա նստացույցով Հանրապետության հրապարակո…

    🪧 Իշխան Գևորգյանը, որը մայիսի 4-ից շուրջօրյա նստացույցով Հանրապետության հրապարակում իր համակիրների հետ պատրաստվում է դիմավորել Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մասնակիցներին, նշում է․
    🗣 «Պետք է մարդիկ զարթնեն, միանան Սրբազանի երթին կամ գան այստեղ՝ դիմավորենք, որովհետև եթե հաշտ ես, որ քո եղբոր հողը խլում են, ունեզրկում են, արդար է, որ քո հերթն էլ գա»։
    📣 Նրա խոսքով՝ ինքը և իր համակիրները փորձելու են մաքսիմալ մաքուր պահել հավաքը, որ ինչ-որ մեկը այն չվերածի նախկինաներկաների պայքարի, ինչը միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին. «Սրբազանից օրհնությունը ստացել եմ, սպասում ենք իրեն, ինքը հստակ կսահմանի՝ ինչ է պետք անել»։|hetq.am|

  • Հանրապետության հրապարակն այս պահին։ Հավաքված քաղաքացիները սպասում են երթի մասնակ…

    Հանրապետության հրապարակն այս պահին։ Հավաքված քաղաքացիները սպասում են երթի մասնակիցներին։
    🚶 Երթը հասել է Բաղրամյան պողոտայի սկզբնամաս՝ Բարեկամության մետրոյի մոտ։
  • Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցին սկսեց զարկել զանգերը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» …

    🚶 Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցին սկսեց զարկել զանգերը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ եկեղեցու մոտ։ Այդ հատվածով քայլերթի ողջ ընթացքում զանգերը ղողանջեցին։
    🪧 Այժմ երթն ընթանում է Կոմիտասի պողոտայով։ Դեպի մետրո Բարեկամություն ընթացող ողջ երթեւեկելի գոտին պարալիզացված է, ոստիկանները շարունակում են ուղեկցել ընթացքը։

  • Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամո…

    🇫🇷 Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ դրական զարգացում գնահատելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկը։
    🗣 «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի», — «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

  • Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից…

    🇦🇲🇷🇺 Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից:…

  • «Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ,…

    ❗️«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հասել են Երեւան։
    Այժմ նրանք Հյուսիսային ավտոկայանից շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

  • Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը. «Այսօր մեր երկիրն ու ժողովուրդ…

    Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը.
    🗣«Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:
    📌 Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։»: