Բագրատ Սրբազանը երթի ընթացքում հայտարարեց՝ իրենց տեղեկություններ են հասնում, որ…

🗣 Բագրատ Սրբազանը երթի ընթացքում հայտարարեց՝ իրենց տեղեկություններ են հասնում, որ Աբովյանի մոտ ոստիկանությունը փակել է ճանապարհը, եւ չի թողնում ժողովուրդը գա [այսօրվա հանրահավաքին]։
📌 Նա նշեց՝ չգիտի որքանով են ճշգրիտ տեղեկությունները․ «Եթե դա ճիշտ է, Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում, դադարեցրեք ապօրինություններ գործերը, մարդկանց ավելորդ ձեր դեմ տրամադրելու գործողություններ մի կատարեք», – նշել էր նա։
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով․ «Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթի այդ հատվածով անցնելուց հետո ճանապարհը բացվել է»։
🛣 Նշենք, որ Աբովյանից դեպի Երևան եկող ճանապարհն այս պահին բաց է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *