Category: Infocom

  • Կիև է ժամանել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և ՌԴ հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ…

    🇺🇸🇺🇦 Կիև է ժամանել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և ՌԴ հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը:
    📌 Նա հատկանշական է համարել, որ Ուկրաինա է եկել ռուսական ներխուժման 3-րդ տարելիցից մի քանի օր առաջ:

  • «ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժա…

    🔥 «ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: ‼️ Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 📌 Ավելի վաղ լրատվամիջոցներն էին գրել, որ ՊՆ N զորամասի ճաշարանում…

  • «ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածն…

    🔥 «ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է:
    ‼️ Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
    📌 Ավելի վաղ լրատվամիջոցներն էին գրել, որ ՊՆ N զորամասի ճաշարանում հրդեհ է բռնկվել:

  • Այն, ինչ տեսնում և հայտնում են պարեկները, այն է, որ իրավիճակը [հայ-ադրբեջանական…

    🇦🇲🇦🇿 Այն, ինչ տեսնում և հայտնում են պարեկները, այն է, որ իրավիճակը [հայ-ադրբեջանական] սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան:
    ‼️ Բայց այն, ինչ մենք նաև տեսնում ենք և հայտնում, այն է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը: Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է:
    🔸 Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին: 
    [Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում]

  • Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով երկրորդ գանգատ…

    ⚖️ Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով երկրորդ գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զորայր Հարությունյանը։
    📌 Գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները (երաշխավորված համապատասխանաբար` ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներով):
    [Փաստաբան Զորայր Հարությունյան]

  • Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող …

    ⚖️ Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։
    🔸 Պետական մեղադրողներ Ֆուադ Մուսաևը և Վուսալ Աբդուլլաևն ընթերցել են մեղադրական եզրակացության այն մասը, որը վերաբերում է, իբր, «պատերազմի ընթացքում կատարված առանձին հանցավոր արարքներին և այդ հանցագործություններին մեղադրյալների մասնակցությանը»: Սրանով ավարտվել է գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը։
    📌 Արայիկ Հարությունյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդություն են ներկայացրել դատարանին իրենց պաշտպանների հետ հանդիպելու վերաբերյալ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 20-ին։ |factor.am|

  • 150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներ…

    150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

    Մեկ երթեւեկության համար նոր՝ 150-դրամանոց տոմսի ներդրումից հետո թեպետ տպավորություն է, որ այս՝ «Մեկ ուղեւորություն» տեսակի տոմսը մինչ փոփոխությունները գործած տոմսից թանկ է ընդամենը 50 դրամով եւ յուրաքանչյուր տարի թանկանալու է միայն 10 դրամով, այդուհանդերձ հաշվի չի առնվում եւ հանրությանն էլ ամբողջապես չի պարզաբանվում այն հանգամանքը, որ նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրման եւ, հետեւաբար, տրանսպորտային ցանցի հիմնային փոփոխության պարագայում ուղեւորները մի կետից մյուսը գնալու համար ավելի հաճախ են տեղփոխ անելու կարիք ունենալու։
    Արդյունքում Ա կետից Բ կետ տեղափոխվելը, եթե այդ կետերը հիմնական երթուղիների շրջակայքում կամ հարեւան թաղամասերում չեն, տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվողների համար հիմնականում արժենալու է 300 դրամ։
    Նյութում ներառված է նաև «Ինֆոքոմի» մոդելավորած՝ Երևանում ներդրվելիք նոր երթուղային ցանցի քարտեզը, որով կարելի է հասկանալ՝ ապագայում կկարողանա՞ք երթևեկել առանց տեղփոխի, թե ոչ։
    Կարդալ ավելին և օգտագործել քարտեզը

  • Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան Այս…

    Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան
    ⚖️ Այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննության ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանն այսօր միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։
    📄 ԳՇ պետը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատարանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստան։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։ Դատարանը, սակայն, լսելով կողմերին՝ չբավարարեց միջնորդությունը։
    🗣 Միջնորդության քննարկումից հետո դատարանը հարցաքննեց տուժող ճանաչված 8 ծնողների։

  • Չեղարկել եմ իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ գնա: Իմ ուղևորությ…

    🗣 Չեղարկել եմ իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ գնա: Իմ ուղևորությունը տեղափոխել եմ մարտի 10-ին, հայտարարել է Զելենսկին:
    📌 «Ուկրաինան չի հրավիրվել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններին, այդ հանդիպումն անակնկալ էր Կիևի համար»,- ասել է նա։ |tert.am|

  • Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վ…

    🇹🇷🇺🇦 Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փակ հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։
    🤝 Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը մասնակցել է Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։ |azatutyun.am|