❗️Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ 2022 թվականին ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի, որը հիվանդանոցում մահացել էր։
🇺🇸🇨🇳 Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: 📌Այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում: Բլինքենին ընդունել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան ավարտվել է:|azatutyun.am|
Երևան-Սևան մայրուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բանավիճում էր ոստիկանների ու նրանց կողքին կանգնած քաղաքացիական հագուստով մի անձի հետ, որը հայտարարում էր, թե ինքը եկել է հասարակական կարգը պահելու։ Բանավեճի ընթացքում վերջինս սկսեց քաշքշել պատգամավորին, ինչից հետո ոստիկանները հրելով հեռացրին Խաչատրյանին տարածքից։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակից քաղաքացիների։ Տեսանյութը՝ NEWS.am-ի
❗️ Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը, քաղաքացիները նշում՝ խաղաղ ակցիա են իրականացնում։ Իրավիճակը այս պահին լարված է․ քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել։ 📌 Այնտեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արման Ղազարյանը ու Արթուր Խաչատրյանը։
🇮🇳 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։ 🗣 «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», — ասել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։|azatutyun.am|
🇩🇪🇦🇿 Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում են ունեցել։ Հրավիրված ասուլիսում Շոլցը նշել է, որ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գերմանիայի կանցլերը նշել է․ 🗣 «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ 📌 Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ |factor.am|
🪧 Կիրանցում բնակիչների ակցիան շարունակվում է։ 🗣 Բնակիչներից ոմանք իրենց հետ բերել են քարտեզներ, կադաստրի թղթեր, սեփականության վկայականներ՝ ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նրանք նշում են, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնելու իրենց տներից, հողամասերից, վարելահողերից հատվածներ, որոշ դեպքերում՝ դրանք ամբողջությամբ։
🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Երևանում նշեց․ 🗣 «Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառության ծավալը 43.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և հասել 4.4 միլիարդ դոլարի»: …