Category: Infocom

  • Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված․ Ա…

    ❗️Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված․ Ալեն Սիմոնյան

    🗣 «Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ նախագահը։
    📌 Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ինչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։ |azatutyun.am|

  • Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Երեւանում։ Երթեւեկությունը խաթարված…

    ❗️Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Երեւանում։
    Երթեւեկությունը խաթարված է Չարենցի փողոցի սկզբնամասում, Խորենացի-Զաքյան խաչմերուկում։
    👮🏻‍♂️ Չարենցի փողոցից ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, որոնց թվում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նրանք փորձեցին բերման ենթարկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, սակայն ներկաների` «պատգամավոր է» բղավոցից հետո վերջինիս բաց թողեցին։ Ներկաների մեջ է նաեւ Նաիրա Զոհրաբյանը։
    🗣️ Կյուրեղյանը ոստիկաններին հորդորում է մեքենաներից իջեցնել բերման ենթարկվող քաղաքացիներին։

  • Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածո…

    🛣 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։

    👮🏻‍♂️ Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Վերջինիս ոտքն է վնասվել։

  • հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով…

    հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով

  • Քաղաքացիները փորձում են փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվ…

    🗣 Քաղաքացիները փորձում են փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը։ Ոստիկանները, սակայն, փորձում են խոչընդոտել և թույլ չտալ։ Այս պահին իրավիճակը լարված է․ քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել։

  • «Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյա…

    «Արդարության վերականգնումից» «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում». Փաշինյանի փոխված շեշտադրումները

    📌 Պաշտոնավարման 6 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձների շեշտադրումներն էապես փոխվել են՝ «արդարության վերականգնումից» ու «պանթուրքիստական գաղափախոսության» դատապարտումից մինչև «Ցեղասպանության հոգեցնցման վիճակի հաղաթահարում» և «կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցում»։
    🗣 Փաշինյանի աս տարվա ուղերձում նոր բառ է հայտնվել՝ հոգեցնցում, որն օգտագործում է 6 անգամ։ Ընդգծելով, որ Մեծ եղեռնը հոգեցնցում դարձավ հայերի համար, Փաշինյանը շեշտում է, որ այսօր էլ հայ ժողովուրդը այն չի հաղաթահարել, ինչի պատճառով էլ չի կարողանում ճիշտ զատորոշել իրողությունները: |azatutyun.am|

  • Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում՝ Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումր…

    Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում՝ Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` հաջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների: Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
    🛣 Ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:
    [«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյան]

  • Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Որ…

    📌 Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
    🔸 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. հունիսի 30-ը ներառյալ։
    🔸 Պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2024 թ. մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:

  • Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը՝…

    🇦🇲🇮🇷 Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը՝ Թավրիզ):
    📌 Նախագիծը հաստատվեց Կառավարության նիստում։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասի…

    🇦🇿🇦🇲 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին.
    Ալիևը հիշեցրել է, թե սկզբնական փուլում Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության համաձայնագրի 5 հիմնական սկզբունքների առաջարկով, սակայն Հայաստանը այդ սկզբունքներին ավելացրել է այլ կետեր, ինչպես օրինակ, «Լեռնային Ղարաբաղի հարցը», և դա է եղել հիմնական պատճառը, որ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։ Ըստ Ալիևի՝ դա տևել է մինչև անցյալ տարվա սեպտեմբեր (Ադրբեջանը 2023 թ․ սեպտեմբերին լայնամասշտաբ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի՝ տեղահանության ենթարկելով Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը-խմբ․)։
    🔸 Ադրբեջանի նախագահը պնդել է, թե սեպտեմբերից հետո (արցախահայության տեղահանությունից հետո-խմբ․) «Հայաստանը հանել է ԼՂ-ին վերաբերող կետը և Ղարաբաղ բառի ոչ մի ասպեկտ այլեւս չի նշում» և միայն հիմա կարելի է ասել, որ կողմերը մոտենում են իրական բանակցություններին։