🗣 Ես շատ անհանգստացած եմ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով: Օրենքի գերակայությանը և մարդկային արժեքներին նվիրվածությունը Եվրամիության առանցքային խնդիրներն են։ Խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության ուղուն։ [Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել] |aliq.ge|
🇪🇺 «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և ենթարկվել Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի հրամանին»։ Այս մասին ասված է Ժնևում ԵՄ տարածած հայտարարության մեջ․ 🗣 «ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի խաղաղ գործընթացի շարունակությանը»։ |factor.am|
🇺🇸🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ…
⚖ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից օգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագում ուենցող մի շարք գույքեր և դրամական միջոցներ։ Այդ ցանկում է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող հայտնի Բաբաջանյան 77/7 հասցեի առանձնատունը։ 📝 Հայցապահանջը Հակակոռուպցիոն դատարանում այսօր ներկայացվեց։ Դատական նիստին չէր ներկայացել ո՛չ Տարոն Մարգարյանը, ո՛չ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը։ |hetq.am| Կարդալ ավելին
❗Դիվերսիայի արդյունքում վիրավորում ստացած ծառայողին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ [Արցախի առողջապահության նախարարություն]
❗Դիվերսիայի արդյունքում վիրավորում ստացած ծառայողին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ [Արցախի առողջապահության նախարարություն]
🗣 Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան]
🗣 Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան]
❗️Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել [Արդարադատության միջազգային] Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունն ու կայացրած որոշումը։ ❗️Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլևս լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար, այլև ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի և հեղինակազրկող հարված է տարիներ շարունակ հետևողականորեն զարգացած Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության և դրա երաշխավորման համար ձևավորված իրավական մեխանիզմների համար։ [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան] Կարդալ ավելին