🗳 Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։
❗️ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում իրականացրեց հանրահավաք։ 🚶🏻♂️ Այս պահին հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի ԲԴԽ շենք՝ հնչեցնելու իրենց պահանջները, ապա կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ։
⏺ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝…