Category: Infocom

  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ ի…

    🌐 Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու և ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
    🗣 «Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար»,- նշել է Հայրապետյանը։

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Թուրքիայում է…

    🇹🇷🇦🇿 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Թուրքիայում է:
    📌 APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Հասանովը մասնակցել է Թուրքիայի Պաշտպանության ազգային համալսարանի Միացյալ ռազմական ինստիտուտի «Միացյալ շտաբի կառավարում» դասընթացի, ինչպես նաև Ցամաքային զորքերի, Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի ինստիտուտների «Շտաբի կառավարում» դասընթացների ավարտական արարողություններին: |azatutyun.am|

  • #ԱԱ_2026 Իսպանիան կիսաեզրափակիչում է։ Բելգիայի հետ հադիպումը հեշտերից չէր Իսպան…

    🇪🇸🇧🇪 #ԱԱ_2026 Իսպանիան կիսաեզրափակիչում է։
    ℹ️ Բելգիայի հետ հադիպումը հեշտերից չէր Իսպանիայի համար։ Մինչև խաղի 88-րդ րոպեն հաշիվը 1-1 էր, սակայն դարձյալ Մերինոյի անվրեպ հարվածի շնորհիվ Իսպանիան կորզեց հաղթանակը։
    ⚽️ Ֆրանսիա-Իսպանիա հանդիպումը կիսաեզրափակիչում տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 23:00-ին։
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բ…

    🔶 Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
    🗣 «Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա: Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել»,-նշել է նա:

  • Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել. Արցախի նախկին ղեկավա…

    🔸 Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել. Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին
    📣 ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «պաշտպանները», ովքեր «դատարանին» խնդրել են բեկանել «դատավճիռը» և արդարացնել իրենց «պաշտպանյալներին»։
    📌 Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին: |arm.sputniknews.ru|
    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ 📣 Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝…

  • Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգ…

    🇦🇲🇫🇷 Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
    🔸 Պաշտպանության նախարարի տեղակալներ Էդվարդ Ասրյանը և Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
    🎖Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը:
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի …

    🇺🇸🇮🇷 Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ՝ Թեհրանի խնդրանքով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    📌 Նա նշել է՝ միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հստակորեն տեղեկացրել է Իրանին, որ հրադադարը այլևս ուժի մեջ չէ։|tert.am|
    🇮🇷🇺🇸 Իրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։ 🗣 «Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդին ուղղված ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների բազմիցս…

  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոն…

    🔸 Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։
    [Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան]

  • Հրդեհի ահազանգ Պուշկինի փողոցում․ կանխվել է հրդեհի տարածումը: Հուլիսի 10-ին՝ ժա…

    🚒 Հրդեհի ահազանգ Պուշկինի փողոցում․ կանխվել է հրդեհի տարածումը:
    📌 Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • «Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել…

    🍨 «Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է։
    📣 Այն չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
    [ՀՀ ՍԱՏՄ]