Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգ…

🇦🇲🇫🇷 Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
🔸 Պաշտպանության նախարարի տեղակալներ Էդվարդ Ասրյանը և Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
🎖Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը:
[ՀՀ պաշտպանության նախարարություն]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով