Category: Infocom

  • Խաղաղություն չի’ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ…

    🗣️ Խաղաղություն չի’ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է:
    📌 Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար:
    🔸Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում:
    [ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը]

  • Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր …

    ⛪️ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։
    📌 Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։
    [Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը]

  • Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտ…

    🗣️ Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
    🔸Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում: Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք ՀՀ-ի՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:
    🔸Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում:
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը]

  • Այսօր լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Վարչապետ Նիկոլ Փաշ…

    Այսօր լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը:
    📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
    📷 Հիշեցնենք, որ արարողությունը լուսաբանել թույլատրվել է միայն լուսանկարիչներին, իսկ ԶԼՄ ներկայացուցիչների համար մուտքը բացվել է միայն արարողությունից հետո։

  • ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի հետ, որի ընթ…

    📢 ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը պատրաստվում է գրություններ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ դեպքի հանգամանքները մանրամասն…

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի ՌԴ և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ…

    🔸 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի ՌԴ և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը: [ԱԽ գրասենյակ] |armenpress.am|

  • Ոստիկանության բարձրաստիճան ծառայողները չեն պատասխանում հարցին՝ ո՞ւր են տարվում …

    👮 Ոստիկանության բարձրաստիճան ծառայողները չեն պատասխանում հարցին՝ ո՞ւր են տարվում փողոցի երթեւեկելի գոտուց հանված քաղաքացիները, արդյոք նրանք բերման են ենթարկվել, թե ոչ։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման …

    🇦🇲🇦🇿🇷🇺 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով նիստին հայտարարել է․
    🗣 «Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը:
    ❗️Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»։ |1lurer.am|

  • Իրավիճակը նորից լարվեց, քանի որ քաղաքացիները փակեցին փողոցի երթեւեկելի մեկ այլ …

    ❗️ Իրավիճակը նորից լարվեց, քանի որ քաղաքացիները փակեցին փողոցի երթեւեկելի մեկ այլ հատված։ Ոստիկանները պատ կազմեցին ու նրանց հրելով ուղղորդեցին դեպի մայթեզր։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է։ Մեքենաները կարողանում են երթեւեկել։

  • Դավիթ Տոնոյանը դիմել է ՄԻՊ աշխատակազմ` պահանջելով հանդիպում Անահիտ Մանասյանի հե…

    📣 Դավիթ Տոնոյանը դիմել է ՄԻՊ աշխատակազմ` պահանջելով հանդիպում Անահիտ Մանասյանի հետ։ 🗣 «Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու որոշումս պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻԵԴ, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց…