Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկ…

    ❗️Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․
    🔸 «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։
    🔸 Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ․ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային ՀՀ-ն ճանաչել է օկուպանտ, և ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։ Այո, մինչև այսօր չի կարողացել հաղթահարել։ Մենք պետք է խոստավանենք, որ հնարավոր է՝ այդ հայտարարությունները երբևէ չկարողանանք հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս»։
    🔗Կարդալ ավելին

  • Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո …

    🗣 Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․
    «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և ԱԷՄԳ-ն շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»։ |armenpress.am|

  • Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կ…

    ❗️Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Առաջիկա օրերին չեն բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
    📌 Քայլեր են ձեռնարկվում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
    📌 Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: [Արցախի ԱԱԾ]

  • Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Այսօրվանից մեկնարկ…

    🔸 Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Այսօրվանից մեկնարկող նիստերի օրակարգում կա 20 հարց։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն նիստին։

  • {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ}Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ…

    ❗️{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ}
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի
    armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից․
    «1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
    2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
    3. Միջանցք Հայաստանի տարածքով:
    4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը):
    5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:
    🔗Կարդալ ավելին

  • 22․ Հայաստանի Հանրապետությունը բարդ ընտրության առաջ [Եռանկյուն | Մանվել Սարգսյան…

    22․ Հայաստանի Հանրապետությունը բարդ ընտրության առաջ [Եռանկյուն | Մանվել Սարգսյան]
    Քաղաքագետ Մանվել Սարգսյանի պատմա-քաղաքագիտական բանախոսությունների «Եռանկյուն» շարքը նվիրված է «Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա» եռանկյան մեջ փոխհարաբերությունների տրամաբանության վերաիմաստավորմանը։

    22․ Հայաստանի Հանրապետությունը բարդ ընտրության առաջ [Եռանկյուն | Մանվել Սարգսյան]

    #infocom #ինֆոքոմ
    Քաղաքագետ Մանվել Սարգսյանի պատմա-քաղաքագիտական բանախոսությունների «Եռանկյուն» շարքը նվիրված է «Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա» եռանկյան մեջ փոխհարաբերությունների տրամաբանության վերաիմաստավորմանը։
    Նախագիծը իրականացվում է «Կողբ» հիմնադրամի աջակցությամբ։…

  • Մենք կարծում ենք, որ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ առա…

    ❗️Մենք կարծում ենք, որ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ առարկայական բանակցությունները եւ մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվել, եւ ՀՀ ԱԳ նախարարը մեկնելու է եւ առաջիկա օրերին հանդիպում է ունենալու Ադրբեջանի…

  • ՀՀ ՊՆ խոսնակը պատասխանել է, թե ինչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալը, երբ ասել է…

    ❗️ՀՀ ՊՆ խոսնակը պատասխանել է, թե ինչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալը, երբ ասել է, որ ԶՈւ-ն ունի ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը․
    🗣 «Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը»: |armenpress.am|

  • Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի…

    ❗️ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք: Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք գիտենք որտեղ քանի մարմին ունենք: Հայրենիքի համար կյանք տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Մեր փորձերը՝ դուրս բերել մեր ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին ուժեղ կրակի ազդեցության։ [ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյան] |news.am|

  • Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ…

    Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան 🗣 Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք (ադրբեջանական կողմը- խմբ․) որոշակի…