🇺🇸 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կառավարելու է Վենեսուելան անցումային շրջանում: 🗣 «Մենք պատրաստվում ենք կառավարել երկիրը մինչև այն պահը, երբ կկարողանանք ապահովել իշխանության անվտանգ, ճիշտ և ողջամիտ անցումը»,- հայտարարել է Թրամփը։ |factor.am|
🗣 Վենեսուելայի գողացված նավթը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներին։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 🔸 Անդրադառնալով Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները ապօրինի որակողներին, Վենսը հայտարարել է․ 📌 «Մադուրոյի նկատմամբ…
🧊 Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ ☁️ Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🌡 Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 ատիճանով։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]
ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարված է իրականացրել Վենեսուելայի և նրա առաջնորդ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ բռնվել և օդային ճանապարհով դուրս է բերվել երկրից։
🇺🇸 ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայի տարածքին: 🔸 Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի տարածաշրջանում գործող թմրակարտելներին, այդ թվում՝ Վենեսուելայում գործողներին, որոնց…
✈️⚡️Այսօր առավոտյան Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում լսելի են եղել ինքնաթիռների և այլ բարձր ձայներ, տեսանելի են եղել ծխի սյուներ: Քաղաքի հարավային շրջանը, որը գտնվում է խոշոր ռազմաբազայի հարևանությամբ, մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է Reuters…
🇮🇷 Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, ասել է, որ նրա միջամտությունը Իրանի ներքին գործերին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի ապակայունացմանը և կոչնչացնի Ամերիկայի շահերը։ 🗣 «Ամերիկացի…
❗ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 📌 Փակ են «Ամբերդ» օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները: 🔸 Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն, Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն ճանապարհներին բուք է։ 🧊 Մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ 🔸 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
🇺🇦🇷🇺 Ռուսական ուժերը «Իսկանդեր» հրթիռով հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի բարձրահարկ շենքին, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը: 🗣️ Ըստ քաղաքապեսի՝ տուժածների թիվը հասնում է 30-ի։ 📷Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության