Category: Infocom

  • Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուր…

    🇰🇿🇦🇲🇦🇿 Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար․ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաև
    🗣 «Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- նշել է Տոկաևը։ |civilnet.am|

  • Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ից տեղեկություն են խնդրել մերձմոսկովյան «Կրոկու…

    🇺🇸🇷🇺 Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ից տեղեկություն են խնդրել մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, ամերիկյան կողմն էլ փոխանցել է այդ տեղեկությունը ու նման կերպ կվարվի նաև ապագայում։
    🗣 Այդ մասին ասել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պարզաբանելով, որ եղել է «ուղիղ խնդրանք» Ռուսաստանից։ |azatutyun.am|

  • Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից։ Այդ մասին հայտնում է …

    👮 Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    🗣 «Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։ Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»,- գրել է Մելիքյանը։

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի ն…

    🇦🇲🇰🇿 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը պաշտոնական այցով ժամանել է ՀՀ:
    🤝 Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

  • Իրանական կողմի նախաձեռնությամբ Լավրովն ու Ամիրաբդոլլահյանը հեռախոսազրույց են ու…

    🇮🇷🇷🇺 Իրանական կողմի նախաձեռնությամբ Լավրովն ու Ամիրաբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել։
    🗣 Ուշադրության կենտրոնում եղել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Իրանի ԱԳ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի։
    📌 Ինչպես նշվել է, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական ​​պատճառների վերացումը պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ հատուկ առաջնահերթ ուշադրության առարկան։
    📌 Կողմերի հաստատել են Գազայի հատվածում անհապաղ զինադադարի վերաբերյալ դիրքորոշումները։
    [ՌԴ ԱԳՆ]

  • Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք…

    🇦🇲 Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ …

    🇮🇱🇺🇸 Հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
    Հեռախոսազրույցից հետո Նեթանյահուն չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը:

  • Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Իսրայելը հարձակման է ենթարկվ…

    🇮🇱🇮🇷 Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը։
    🗣 ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է։ Մենք հստակ սկզբունք ենք որոշել՝ ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն:
    [Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ] |factor.am|

  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռօրյա այցով ժամանել է Չինաստան. նախատեսվում է հա…

    🇩🇪🇨🇳 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռօրյա այցով ժամանել է Չինաստան. նախատեսվում է հանդիպում Սի Ծինպինի հետ:

  • Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհր…

    🇮🇷 Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։
    🗣 Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ:
    [Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան] |news.am|