🌲 Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ՝ հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու: [Երևանի քաղաքապետարան]