Category: Infocom

  • Ստացել եմ եւ սիրով ընդունել նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելո…

    🗣 Ստացել եմ եւ սիրով ընդունել նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
    [Նիկոլ Փաշինյան]
    🇦🇲🇺🇸🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ծրագրում են փետրվարի 19-ին մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 🇵🇸🇮🇱 Axios պարբերականն…

  • Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վեն…

    🗣 Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։
    🇺🇸 Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը։
    [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]

  • ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագ…

    🤝 ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։
    🔸 Փաշինյանը Վենսի դիմավորման արարողությունից տեսանյութ է հրապարակել։

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Հայաստանում։ Նրա…

    🇺🇸 🇦🇲 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Հայաստանում։
    🤝 Նրան դիմավորելու են գնացել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը եւ այլք։

  • Ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում…

    ❗️🚇 Ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։
    📣 Ինչպես հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, պատճառը մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելն է։
    ‼️ Այսօր և վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ: 🚧 Այսօր՝ ժամը 17։00-21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ։ …

  • Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է …

    ⚖️ Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն։
    📌 Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՊՆ զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։ |news.am|

  • Հայաստանի խաղողները, գիտահեն գինեգործությունն ու գիտության հանդեպ վստահությունը …

    Հայաստանի խաղողները, գիտահեն գինեգործությունն ու գիտության հանդեպ վստահությունը | Հանրագիտ
    🧬🍇 Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի լաբորատորիայի վարի9 Քրիստինա Մարգարյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է․
    — 15 տարի առաջ Հայաստանում տեղածին և վայրի խաղողների ուսումնասիրություն սկսելու,
    — խաղողի ավելի քան 3000 սորտեր հավաքագրելու,
    — երբեմն վտանգավոր ու արկածային դաշտային աշխատանքների,
    — գիտահեն գինեգործության կարևորության,
    — գիտնականների հանդեպ վստահության պակասի,
    — տարիներով հավաքագրած տվյալների մի մասը «Հայաստանի խաղողները» գրքում ամփոփելու և այլ թեմաների մասին։

    Հայաստանի խաղողները, գիտահեն գինեգործությունն ու գիտության հանդեպ վստահությունը | Հանրագիտ

    #infocom #ինֆոքոմ
    Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Քրիստինա Մարգարյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է․
    — 15 տարի առաջ Հայաստանում  տեղածին և վայրի խաղողների ուսումնասիրություն…

  • Ըստ YesilIgdir թուրքական կայքի՝ Թուրքիան արագացրել է «Ալիջան» անցակետի նախապատր…

    🚧 Ըստ YesilIgdir թուրքական կայքի՝ Թուրքիան արագացրել է «Ալիջան» անցակետի նախապատրաստական աշխատանքները:
    📌 Կայքը գրում է, որ Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը տեղում վերահսկել է անցակետում շարունակվող արդիականացման ու ենթակառուցվածքային աշխատանքները և տեղեկություններ ստացել գործընթացի ներկա վիճակի մասին: Տեխնիկական պատվիրակության հետ իրականացված շրջայցի ընթացքում նահանգապետը զննել է սահմանային գծի շինություններն ու անցման երթուղիները՝ նշելով, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել կարճ ժամանակահատվածում: |civilnet.am|
    Հայաստան-Թուրքիա սահմանի «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքներն 90 տոկոսով ավարտված են։

  • Այսօր և վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ: Ա…

    ‼️ Այսօր և վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ:
    🚧 Այսօր՝ ժամը 17։0021։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ,
    🚧 Այսօր և վաղը՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
    🔸 Սահմանափակումներն արվում են նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
    ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի ՀՀ:

  • Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Մ…

    🇹🇷🇦🇿 Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:
    🤝 Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ |azatutyun.am|