Category: Infocom

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փ…

    🔸 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:
    ℹ️ Գզոյանը Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է հուշահամալիր՝ ներկայացնելով կառուցման պատմությունը, անդրադարձ կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
    📝 Այցի ավարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ նշելով. «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:
    [Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ]
    Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

  • Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցե…

    🔸 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

  • ԱԺ լիագումար նիստի օրակարգում չներառվեց Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խ…

    ԱԺ լիագումար նիստի օրակարգում չներառվեց Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցութան նախաձեռնած հայտարարության նախագիծը:
    🔸 Նախագծին դեմ քվեարկեց ՔՊ խմբակցությունը:
    ԱԺ հանձնաժողովը մերժել է «Հայաստան» խմբակցութան նախագիծը ՀՀ–ում քաղբանտարկյալների վերաբերյալ։

  • Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան. ԲՏԱ նախարար «Ո…

    ‼️ Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան. ԲՏԱ նախարար
    🔻 «Ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ […]
    🔻 ԲՏԱ նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ հոգ տանելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում»,- հայտնել է նախարար Մխիթար Հայրապետյանը։

  • Վենսի հետ հանդիպմանը Փաշինյանը քննարկել է նաև Բաքվում պահվող հայ գերիների հարցը…

    ‼️ Վենսի հետ հանդիպմանը Փաշինյանը քննարկել է նաև Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
    🗣️ Այս մասին, Factor TV-ի հարցին ի պատասխան, անուղղակի ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    💬 Մասնավորապես, հարցին՝ գերիների խնդրին անդրադարձ եղե՞լ է, Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Ո՞նց եք պատկերացնում առանց դրա»։

    📌 Նշենք, որ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը համատեղ ասուլիսի ընթացքում այս հարցի մասին չեն խոսել։ |factor.am|

  • Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր: [Դրանց] արդյունավետու…

    ❗️Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր:
    🔸 [Դրանց] արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, եւ [դրանք] էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
    [Նիկոլ Փաշինյան]
    ❗️Հիմա մենք 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը․ 🇺🇸 🇦🇲 «Նոր դրոն-տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու…

  • Հիմա մենք 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել…

    ❗️Հիմա մենք 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը․
    🇺🇸 🇦🇲 «Նոր դրոն-տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավ ձեւն այն է, որ լավագույն ռազմական տեխնոլոգիաները տարածվեն եւ տեղադրվեն։ [․․․] Մենք համոզված ենք, որ խաղաղությունը, որ պետք է կերտվի եւ կայուն կմնա»,- ասել է Վենսը։
    🔋 Երբ միջուկային էներգիայի ոլորտում [գործակցությունը] հունի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան եւ հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար, Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ նշելով, թե «սկզբնական մոտ 5 մլրդի, հետագայում…

  • Ստացել եմ եւ սիրով ընդունել նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելո…

    🗣 Ստացել եմ եւ սիրով ընդունել նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
    [Նիկոլ Փաշինյան]
    🇦🇲🇺🇸🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ծրագրում են փետրվարի 19-ին մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 🇵🇸🇮🇱 Axios պարբերականն…

  • Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վեն…

    🗣 Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։
    🇺🇸 Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը։
    [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]

  • ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագ…

    🤝 ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։
    🔸 Փաշինյանը Վենսի դիմավորման արարողությունից տեսանյութ է հրապարակել։