Category: Infocom

  • ՀՀ ՊՆ խոսնակը պատասխանել է, թե ինչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալը, երբ ասել է…

    ❗️ՀՀ ՊՆ խոսնակը պատասխանել է, թե ինչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալը, երբ ասել է, որ ԶՈւ-ն ունի ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը․
    🗣 «Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը»: |armenpress.am|

  • Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի…

    ❗️ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք: Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք գիտենք որտեղ քանի մարմին ունենք: Հայրենիքի համար կյանք տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Մեր փորձերը՝ դուրս բերել մեր ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին ուժեղ կրակի ազդեցության։ [ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյան] |news.am|

  • Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ…

    Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից․ Փաշինյան 🗣 Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք (ադրբեջանական կողմը- խմբ․) որոշակի…

  • Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ։ Ն…

    ⚖️ Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ։
    📌 Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել առաջին հերթին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ, ինչն էականորեն խոչընդոտում է այս դատարանում աշխատանքների արդյունավետ կազմակերպումը: [ՀՀ Արդարադատության նախարարություն]

  • Այսօր հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ սեպտեմբ…

    Այսօր հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:
    📌 Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: [ՀՀ ՊՆ խոսնակ]

  • Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունների, ՀՀԿ-ից դրանց արձագանքի, ստեղծված իրավիճակ…

    Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունների, ՀՀԿ-ից դրանց արձագանքի, ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայտարարությունների եւ այլնի մասին՝ #միվոյսով։

  • Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր: Փարիզը համոզված է, որ ուժի…

    🇫🇷🇦🇲 Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր: Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունը պետք է անհապաղ վերսկսվի: Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:
    Ես հանդարտության և բանակցությունների վերսկսման կոչ եմ անում։ ՀՀ վարչապետի հետ Փարիզում քննարկելու եմ հրադադարի ռեժիմի ամրապնդումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի նոր սրումից խուսափելու համար:
    Առաջիկա ժամերին զրույց կունենամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փաշինյանի հետ բանակցություններից առաջ] |1lurer.am|

  • #Թարմացում 19.09 — 26.09.2022 Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 442 875 (+1…

    🇦🇲🦠 #Թարմացում 19.09 — 26.09.2022
    Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 442 875 (+1431) (25.9%)
    Առողջացածներ — 430 192 (+2133)
    Փաստացի բուժվողներ — 2307
    Ընդհանուր թեստեր — 3 210 961 (+5523)
    Մահվան ելքեր — 8683 (+4)
    Մահվան ելքեր այլ պատճառով — 1684 [ՀՀ ԱՆ]

  • ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ…

    🇦🇲🇮🇳 ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
    📌 Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։
    📌 Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։ [ՀՀ ԱԳՆ]

  • Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդ…

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության վերաբերյալ իրանական կողմից հնչող հայտարարություններին։
    🔸 «Անհասկանալի է, թե ով է Իրանի հնչեցրած այնպիսի հայտարարությունների հասցեատերը, ինչպիսին է «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեր կարմիր գիծն է»։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվի առանց արտաքին միջամտության։
    Ներկայացնել, որ Զանգեզուրի միջանցքը հատում է Իրանի և Հայաստանի սահմանը, իրականությունից հեռու է։ Ընդհակառակը, Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, որն էլ ավելի է խորացնում մեր երկրների միջև կապերը և խոստանում տարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ»,- ասել է նա։
    🔗 Կարդալ ավելին