Category: Infocom

  • 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձն…

    ⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձնակազմը տեղյա՞կ էր, թե մինչեւ ուր է պետք ուղեկցել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց Հակակոռուպցիոն դատարանում։ Ցուցմունք էր տալիս Սյունիք համայնքի նախկին ղեկավար Արթուր Մանուչարյանը։
    🗣 «Վարդան Ալեքսանյանը եկավ, ասաց՝ ավտոբուսներ, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պետք է ցույց տաք։ Տեղանքի անուն, որտեղ պետք էր կանգնել, չի ասվել, Կիրի հանքը ոչ մի զրույցի ժամանակ չի եղել»,– պնդեց նա։
    ❗️ Ի պատասխան հարցին, թե ինքը ոնց է կատարվածը բացատրում, վկան ասաց․ «Բանակում ասած՝ որպես նորմալ կորուստ պիտի գնայինք, ամենաքիչը իմ ծնողը պիտի էստեղ նստած լիներ, ես այդ եզրահանգմանն եմ գալիս»։
    📎 Կարդալ ավելին

    Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

  • Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակութ…

    🇦🇲🇨🇳Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան:
    [ՀՀ ՊՆ]

  • ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օ…

    📝 ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել:
    📌 2024թ․ ապրիլի 8-ին օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը, հանդիսանալով արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ), ստուգման պահին գրանցված չի եղել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել են հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։
    🔸 Հաշվի առնելով արձանագրված թերությունները՝ Տեսչական մարմնի կողմից 08․04․2024թ․ տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։ Արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։

  • «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Ն…

    ❗️«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: 🔸 Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է: [ՆԳՆ ՓԾ]

  • Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցա…

    ❗️Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:

    📌«Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին․ սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում այդ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ «հոգատարության» համատեքստում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ |tert.am|

  • ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պան…

    📢 ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պանելային քննարկմանը․
    🗣 «Մենք կրկին շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր փորձել են մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Բայց մենք նաև, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միշտ չէ, որ վերջիններս պետք է համընկնեն ՀՀ շահերի հետ, և ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանի դեպքում ևս այդպես է։ Կարծում եմ, որ սա պարզ աքսիոմատիկ ճշմարտություն է, և այն վերաբերում է նաև Հայաստանին և Ռուսաստանին. երկու երկրների շահերն ու տեսլականն անպայմանորեն չեն համընկնում։ Ի դեպ, ես կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը։
    📌 Նույն տրամաբանությամբ ես կցանկանայի, որ այս քննարկմանը մասնակցեր նաև իմ հարգարժան թուրք գործընկերը։ Ինչպես նաև ես կցանկանայի, որ մենք ստորագրած լինեինք խաղաղության պայմանագիրը, և ուստի ես հնարավորություն ունենայի այստեղ տեսնել նաև Ադրբեջանի իմ գործընկերոջը: Թուրքիան, իհարկե, հասկանալիորեն կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում»: |1lurer.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հա…

    🇦🇲🇮🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիին:
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։
    🔸 Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ [ՀՀ ԱԳՆ]

  • «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Նախ…

    ❗️«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
    🔸 Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է: [ՆԳՆ ՓԾ]

  • Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Նոր գլխավոր հատակագծ…

    🌆 Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը:
    📌 Նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը պայմանավորվել է ՀՀ մասնավորապես Քաղաքաշինության մասին օրենքով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն կետով, որի համաձայն գլխավոր հատակագիծ չունեցող համայնքներն այլևս հնարավորություն չեն ունենա նախագծման թույլտվություն տրամադրել և հողամասերի օտարում իրականացնել։ 
    🗣 «Կատարվել են շտկումներ և այն տերմինները, որոնք տեղ են գտել առաջարկվող գլխավոր հատակագծում, բացառապես համապատասխանում են Հողային օրենսգրքին։ Նախորդ գլխավոր հատակագծում կանաչ տարածքները ձևակերպված էին որպես հասարակական նշանակության կանաչ գոտիներ, որը չէր համընկնում Հողային օրենսգրքի ձևակերպմանը։ Ներկայում այն փոփոխվել է և հստակ ամրագրվել, որ դրանք բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներն են՝ որոշ դեպքերում զբոսայգիներ, որոշ դեպքերում էլ  ճանապարհներ, փողոցներ»,-ասել է զեկուցող «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը։ |armenpress.am|

  • Բաթումիում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ…

    🇬🇪🇦🇿🇹🇷 Բաթումիում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։
    📌 Յաշար Գյուլերը, Զաքիր Հասանովն ու Իրակլի Չիկովանին քննարկում են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
    🤝 Ըստ երկրների գերատեսչությունների՝ տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ։