ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պան…

📢 ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պանելային քննարկմանը․
🗣 «Մենք կրկին շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր փորձել են մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Բայց մենք նաև, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միշտ չէ, որ վերջիններս պետք է համընկնեն ՀՀ շահերի հետ, և ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանի դեպքում ևս այդպես է։ Կարծում եմ, որ սա պարզ աքսիոմատիկ ճշմարտություն է, և այն վերաբերում է նաև Հայաստանին և Ռուսաստանին. երկու երկրների շահերն ու տեսլականն անպայմանորեն չեն համընկնում։ Ի դեպ, ես կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը։
📌 Նույն տրամաբանությամբ ես կցանկանայի, որ այս քննարկմանը մասնակցեր նաև իմ հարգարժան թուրք գործընկերը։ Ինչպես նաև ես կցանկանայի, որ մենք ստորագրած լինեինք խաղաղության պայմանագիրը, և ուստի ես հնարավորություն ունենայի այստեղ տեսնել նաև Ադրբեջանի իմ գործընկերոջը: Թուրքիան, իհարկե, հասկանալիորեն կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում»: |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *