📢 Ես կձգտեմ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրան կփոխանցվի հրաժարական տալու պահանջ։ Խնդրում եմ ակցիայի մասնակցիներին լիազորել ինձ մեկնելու` հրաժարակի պահանջի բանակցությունների։ [Էդգար Ղազարյան]
👤 Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ՝ հաջակցություն Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի։ Նրանք պահանջում էին իշխանություններից թույլ չտալ, որ հանձնվեն հայկական բնակավայրերը: 🗣 Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ժողովրդին համոզել են, թե կորցրածը հնարավոր չէ հետ բերել, բայց այն կարող են հետ բերել միայն համախմբման, պահանջատեր լինելու միջոցով: |tert.am|
🗣 Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ: [ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար] |tert.am|
🏥 «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ 📌 Ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |armenpress.am|
🗣 ՌԴ քաղաքացու հետ, որին մենք փնտրում էինք, հարազատները կապ են հաստատել. պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում։ Հիվանդանոցում է, կապի է դուրս եկել։ Այսպիսով՝ անհայտ կորածներից մեկ անձ պակասեց: Փաստացի ունենք 2 անհետ կորած։ ❗️ Ունենք 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել, այսինքն ենթադրելի է, որ 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած: Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, մոտ 4 տոննա պայթուցիկ է եղել։ [ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան] |tert.am|
🚨 ԱԻՆ թարմացված տվյալներով անհետ կորածների թիվը 21 է։ Որոնվում է Իրանի ևս մեկ քաղաքացի՝ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)։ Ընդհանուր առմամբ որոնվում է Իրանի Հանրապետության 5 քաղաքացի։
🚨 ԱԻՆ թարմացված տվյալներով անհետ կորածների թիվը 21 է։ Որոնվում է Իրանի ևս մեկ քաղաքացի՝ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)։ Ընդհանուր առմամբ որոնվում է Իրանի Հանրապետության 5 քաղաքացի։
🗣 Հարցին, թե արդյո՞ք մայրաքաղաքում տարածված թանձր ծուխը վտանգավոր չէ, ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը պատասխանեց․ «Ոչ, մտահոգվելու և տագնապի մեջ հայտնվելու կարիք չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է, որոնողական աշխատանքները շարունակվում են»։