Category: Infocom

  • Հակոբ Ասլանյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ միջադեպի առթիվ հաղորդու…

    🚨 Հակոբ Ասլանյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ միջադեպի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ ՆԳՆ ոստիկանության բաժնից լրատվականին փոխանցել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ 💬 Ասլանյանը պնդել է, որ ինքը չի հարվածել իրեն ավտոբուսից…

  • Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ քաղաքացին, հանրային տրանսպ…

    🎞 Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ քաղաքացին, հանրային տրանսպորտում տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում է «հակահայ վիժվածք», դիպչում է պատգամավորին՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։ 📌 Ասլանյանը…

  • ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ …

    ‼️ ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննությամբ հերքվել է «Ուրալ»-ի վթարի՝ որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։
    🔸 «Զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։
    🔸 Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
    Կարդալ ավելին

  • Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության ղեկավա…

    🇬🇪 Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
    📌 Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի վրա, երբ վերջինս խոսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ: |armeniasputnik.am|

  • Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.5-ից հասնել…

    Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.5-ից հասնելով 2.25-ի․ Freedom House

  • ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ապրիլին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար …

    🇦🇲🇦🇿 ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ապրիլին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին ու Արցախի նախկին և ներկա ղեկավարներին։
    🗣 Այդ մասին ադրբեջանական հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
    🔸 Ըստ աղբյուրի՝ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։

  • Բրիտանական Times-ը գրել է, որ Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստ…

    🇬🇧 Բրիտանական Times-ը գրել է, որ Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ։

    📌 Պարբերականը,վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, գրել է, թե այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։
    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում պարզաբանել է հրապարակումը՝ նշելով․ «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն։ Բայց բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի շուրջ (The Times) չեն եղել»:

  • Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուր…

    🇰🇿🇦🇲🇦🇿 Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար․ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաև
    🗣 «Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- նշել է Տոկաևը։ |civilnet.am|

  • Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ից տեղեկություն են խնդրել մերձմոսկովյան «Կրոկու…

    🇺🇸🇷🇺 Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ից տեղեկություն են խնդրել մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, ամերիկյան կողմն էլ փոխանցել է այդ տեղեկությունը ու նման կերպ կվարվի նաև ապագայում։
    🗣 Այդ մասին ասել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պարզաբանելով, որ եղել է «ուղիղ խնդրանք» Ռուսաստանից։ |azatutyun.am|

  • Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից։ Այդ մասին հայտնում է …

    👮 Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    🗣 «Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։ Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»,- գրել է Մելիքյանը։