Category: Infocom

  • 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ պարզվեց՝ բանակը չգիտի կ…

    ❗️ 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ պարզվեց՝ բանակը չգիտի կողմնորոշվել։
    📌 Հա, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք, չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել։
    [Նիկոլ Փաշինյան] | 1lurer.am|

  • Լուրերի հետ զրույցում ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ «Եր…

    📌 Լուրերի հետ զրույցում ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի…

  • Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է. Հարավային …

    🇪🇺 Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը
    Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։
    🗣 «Սրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը», — «Ազատության» հետ զրույցում ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ շեշտելով՝ պետք է վերադառնալ առարկայական բանակցային գործընթացին։ |azatutyun.am|

  • Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող: Գերծանր քաշային հայ ծանրոր…

    🥇🏋️‍♂️ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող:

    🏆 Գերծանր քաշային հայ ծանրորդը ոսկե մեդալը նվաճել է Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
    🔸 Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: |armsport.am|

  • Հնդկաստանը, ի թիվս այլ երկրների, ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում, գրում է հ…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանը, ի թիվս այլ երկրների, ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում, գրում է հնդկական The Print պարբերականը։
    📌 Հոդվածում նշվում է, որ առաջին անգամ Հնդկաստանը ռազմական կցորդներ կտեղակայի նաև Եթովպիայում, Մոզամբիկում, Փղոսկրի Ափին, Ֆիլիպիններում և Լեհաստանում, ինչը «համահունչ է կարևոր տարածաշրջանների հետ ռազմավարական կապերն ընդլայնելու Նյու Դելիի քաղաքականությանը»։|civilnet.am|

  • Փաշինյանը, մեկնաբանելով Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում անձի ապօրինի անազ…

    🗣 Փաշինյանը, մեկնաբանելով Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում անձի ապօրինի անազատության մեջ պահվելու մասին ահազանգը, նշեց, որ քաղաքացին 2 օր առաջ փորձել է Զվարթնոց օդանավակայանից մեկնել Հայաստանից, բայց քանի որ հետախուզում է հայտարարված եղել, իրեն թույլ…

  • ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ դեմ․ ՀՀ փոխվարչապետ…

    🇦🇲 ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ դեմ․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին

    💬 «Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ… Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը։ |news.am|

  • Իսրայելի ոստիկանությունը երեկ ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատր…

    ❗️ Իսրայելի ոստիկանությունը երեկ ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա: 📌 Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը…

  • Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ …

    🇦🇲🇬🇪 Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում։
    🗣 Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
    🔸 Դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը մեկնաբանել է՝ սահմանազատման գործընթաց է լինելու․ «Տրամաբանությունը սա է՝ վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»։ |tert.am|

  • Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տա…

    Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի նոր զեկույցը

    🔸 «2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին։
    🔸 Այդուհանդերձ, Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ |amerikayidzayn.com|