Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ …

🇦🇲🇬🇪 Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում։
🗣 Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
🔸 Դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը մեկնաբանել է՝ սահմանազատման գործընթաց է լինելու․ «Տրամաբանությունը սա է՝ վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»։ |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *