Category: Infocom

  • Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ …

    🇦🇲🇷🇺 Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերություններին:
    🤝 Մենք իսկապես ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են:
    ‼️ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել ՌԴ հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չպետք է դառնա. Իրանի ԱԳՆ…

    🇮🇷 Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չպետք է դառնա. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման մասին
    💬 «Տնտեսական համագործակցության և կապերի զարգացումը կարևոր դեր է խաղում Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման տեսանկյունից։ Այդ համատեքստում հակասությունների հաղթահարման, խաղաղության և կայունության ապահովման համար [երկրների] փոխշահավետ համագործակցության հիման վրա հարկ է օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական հարթակի ներուժը»,- հայտարարել է Նասեր Քանանին։

  • Այն բանակցային հնարավորությունները, որ 2016թ․ ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղա…

    📌 Այն բանակցային հնարավորությունները, որ 2016թ․ ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի Հանրապետության հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ ՀՀ առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն։ ․․․
    📌 Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ-ի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետություն այլևս պատրաստ է եղել և անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Այս արձանագրումից խուսափելով, անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ՝ ԼՂ-ի հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ, մեր խոսույթում «պովոդոկ» խոսքով հայտնի վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։
    [Նիկոլ Փաշինյան] |azatutyun.am|

  • Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայաթափմանը․…

    Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայաթափմանը․
    🔸 «Միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների։ ԼՂ որոշ շրջանակներում ցավոք այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել։ Միջազգային դերակատարները կարող են անել 10, 20, լավ 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը; Եթե իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել։
    🔸 Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար։ Դա 2020թ․ նոյեմբերին, 2021թ․ փետրվարին, 2021թ․ մայիսին, 2022թ․ սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը, հաստատել մարիոնետային կառավարություն՝ ըստ էության ՀՀ լուծարային հանձնաժողով։ Բայց այս անգամ էլ դա չստացվեց․․․։

  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ շեշտեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատ…

    ‼️ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ շեշտեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել «ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության 4 գյուղերի հատվածներից»։
    📌 «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք;
    📌 Իսկ […] երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։
    📌 Իսկ […] երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է վերացնենք»,- ասաց Փաշինյանը։

  • ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կ…

    ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը ներկայացնելիս։

  • Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իր…

    ‼️ Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
    🗣 Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը ներկայացնելիս։

  • 2023 թվականին երրորդ երկրներից Հայաստան ներմուծված մսամթերքում ՍԱՏՄ-ն չի փորձաքն…

    2023 թվականին երրորդ երկրներից Հայաստան ներմուծված մսամթերքում ՍԱՏՄ-ն չի փորձաքննել մի շարք ցուցանիշներ, մասնավորապես՝ քաղցկեղածին թունաքիմիկատներ, մսամթերքի որոշ տեսակներում՝ հակաբիոտիկներ, ծանր մետաղներ, նաև տարբեր մանրէաբանական ցուցանիշներ։ Ավելին՝ որոշ դեպքերում Հայաստան մսամթերք է ներմուծվել այնպիսի երկրներից, որոնք ունեն թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ։
    Մանրամասները՝ մեր գործընկեր «Անվտանգ սնունդի» հետ համատեղ հրապարակված հոդվածում։

  • Արցախից բռնի տեղահանման օրերին ազատ են արձակվել եւ ՀՀ տեղափոխվել պետական դավաճա…

    ⚖️ Արցախից բռնի տեղահանման օրերին ազատ են արձակվել եւ ՀՀ տեղափոխվել պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 եւ դատապարտված 1 անձ։ Թե ՀՀ-ում իրավական ինչ գործընթաց է նրանց նկատմամբ ընթանում, առայժմ հստակ չէ․ փաստաբանները նշում են, որ տեղյակ չեն, պատկան մարմինները չեն շտապում լիարժեք տեղեկություններ տրամադրել։
    ❗️ ՀՀ ՄԻՊ-ից մեզ հայտնել են միայն, որ ԼՂ-ում դատապարտված եւ ՀՀ ՔԿՀ-ներում պահվող անձանց կարգավիճակի, նրանց վերաբերյալ դատական ակտերի իրավական ուժի, դրանց հարկադիր կատարման, ԼՂ քննչական մարմիններում նախաքննության փուլում գտնվող վարույթների ընթացքի ապահովման, ԼՂ դատարաններում քննության ընթացքում եղած գործերը ՀՀ դատարանների իրավասությանը փոխանցելու վերաբերյալ խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով իրականացվել են միջգերատեսչական քննարկումներ, մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ։
    📎Կարդալ ավելին

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած…

    📌 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]