Category: Infocom

  • Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար:…

    ⚖️ Ոստիկանությունը ձերբակալել է Միքայել Մարգարյանին՝ Քննչական ներկայացնելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։
    🔸 Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
    ⚖️ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 🔸 «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով…

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար…

    🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:
    🔸 Պապիկյանը նշել է, որ Ֆրանսիայի վարչապետը բարձր է գնահատել իր ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախա…

    🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
    🔸 Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
    🗣 Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։
    🔸 Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը։
    [ՀՀ ՊՆ]

  • Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիա…

    🇫🇷🇦🇲 Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։
    🔸 Պապիկյանը վարչապետ Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը համագործակցության համար։
    🤝 Կողմերը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
    [ՀՀ ՊՆ]
  • Սպասվող Գիտարբուքը «Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ Գերմանիայի փորձի հետքերով…

    Սպասվող Գիտարբուքը «Ինչպես ձևավորել օրինապահ հարկատու․ Գերմանիայի փորձի հետքերով» թեմայով է։
    Բեռլինի կիրառական համալսարանի հարկային իրավունքի դոկտոր, պրոֆեսոր, լիցենզավորված հարկային խորհրդատու Սաթենիկ Մելքոնյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — Հարկային իրավունքի և համակարգի պատմությունը Գերմանիայում և Եվրոպայում
    — Հարկատուի և պետության հարաբերությունների ինստիտուցիոնալ կազմակերպումը
    — Հարկային իրավունքն ու վարչարարությունը արդի համատեքստում․ գլոբալ միտումներ, խնդիրներ և մարտահրավերներ
    Մարտի 31-ին՝ ժամը 20։00-ին, սպասում ենք Ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defen…

    🤝 Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ:
    📑 Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:
    [ՀՀ ՊՆ]

  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարո…

    ⚖️ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🔸 «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ՔԿ-ից: |tert.am|
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

  • Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննության ավարտ է հայտար…

    ⚖️ Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննության ավարտ է հայտարարվել. այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    🔸 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կարապետյանը ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊԸ փաստացի շահառուների հետ կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 մլրդ ՀՀ դրամ հարկեր վճարելուց խուսափելը:
    🔸 Նաև այլ ՍՊԸ իրավասու անձանց ներգրավմամբ հիշյալ անձանց կողմից 2020-2023թթ. ընթացքում նյութական օգուտներ ստանալու և ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով նշված ընկերությունների օգտագործումը կազմակերպելու միջոցով, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 4.9 մլրդ ՀՀ դրամ հափշտակելը:
    🔸 Բացի այդ՝ Կարապետյանը 2025թ. հունիսի 17-ին հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ: Հայտնել են ՔԿ-ից:

  • ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Նախարարները գոհունակո…

    🇦🇲🇦🇿 ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել:
    🤝 Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:
    🔸 Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-…

    ‼️ Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-ից դադարեցվել է Կապանի Գրիգոր Արզումանյան 2-րդ և 3-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
    📣 «Գազպոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
    Կապան քաղաքում այսօր թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը: