Category: Infocom

  • Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չ…

    🇹🇷 Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար. Թուրքիայի ԱԳՆ
    🗣 «Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից։
    📌 Այդ նախաձեռնությունը, որից դուրս է մղված Ադրբեջանը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում», — նշվում է հայտարարության մեջ:։
    📢 Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ։

  • Մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել,…

    🎖 Մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգև՝ Հայրենի շքանշան։
    🗣 «Դժվար է գերագնահատել պարոն Իզմիրլյանի ավանդը հայապահպանության, կրթության, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվել է բացառապես մարդասիրությամբ և հայրենիքի հանդեպ սերը՝ գործով, ստեղծելով ու կառուցելով ի ցույց դնելու սկզբունքներով», — պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
    📌 Պարգևը հանձնվել է նրա որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին։

  • Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։ …

    🇦🇿🇷🇺 Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կներգրավվեն ականազերծման աշխատանքնում։
    📌 Համապատասխան աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցության փաստաթղթավորման հետ կապված։
    [Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանով]|factor.am|

  • Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվ…

    ✈️ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
    🤝 Վաղը նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
    📌 Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

  • Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դե…

    🇦🇲🇪🇺🇺🇸 Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայեն-Փաշինյան-ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը: 📌 Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը…

  • Պետք է միանգամից ասեմ՝ իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը…

    🗣 Պետք է միանգամից ասեմ՝ իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար: Սա մի հայտարարություն է, որը վերահաստատում է՝ 2018 թվականի դրությամբ ԼՂ-ի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է…

  • «Գոյ» թատրոնի ռեժիսորներն ու դերասանները բողոքի ակցիա են կազմակերպել թատրոնի մո…

    🎭🪧 «Գոյ» թատրոնի ռեժիսորներն ու դերասանները բողոքի ակցիա են կազմակերպել թատրոնի մոտ․ նրանք ցանկացել են թատրոն մտնել «Գոյ»-ի գլխավոր մուտքից ու պարզել, որ այն փակ է: 🗣 Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրենի խոսքով նրանք պետք է անվտանգության համակարգում իրենց…

  • ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. Հայաստան…

    🇦🇲🇪🇺 ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս
    📌 Այս մասին նա ասել է «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ նշելով, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։
    🗣 «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|

  • Թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տո…

    Թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տոկոսով Վանի քաղաքապետի պաշտոնում ընտրված «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանի հաղթանակը։

  • Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։ Ապրիլի 4-ի ցերեկը,…

    🌡 Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

    ☔️ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
    [«Հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն»]