Category: Infocom

  • Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես Ուկրաինայի դեմ …

    🔸 Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ազդեցության համատեքստում։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի տարեկան զեկույցում։
    🇦🇲🇦🇿 Զեկույցում օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումը որակվել է որպես կարևոր քայլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պատրաստակամություն է հայտնել խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ։ |civilnet.am|

  • Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևա…

    Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ․ ՆԳՆ փրկարար ծառայություն
    📌 Ահազանգ է ստացվել, որ վարարել է Ողջի գետը, սակայն պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել։ Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել վար…

    ❗️ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել վարչական տույժից հետո: |azatutyun.am|
    Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

  • 5068 տարանցիկ թռիչք է իրականացվել ՀՀ օդային տարածքով Մերձավոր Արևելքում հակամար…

    🇦🇲✈️ 5068 տարանցիկ թռիչք է իրականացվել ՀՀ օդային տարածքով Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկին հաջորդած 19 օրերին:
    💬 «2026թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդային տարածքով իրականացված մեկ տարանցիկ թռիչքի համար միջինում հաշվեգրվել է 83 եվրո»,- հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: |armenpress.am|

  • Պատմական արդյունք է գրանցվել Հայաստանի գեղասահքում: Պրահայում ընթացող Գեղասահքի…

    🇦🇲 Պատմական արդյունք է գրանցվել Հայաստանի գեղասահքում:
    Պրահայում ընթացող Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 190.46 միավորով։
    ℹ️ Առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։
    [Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա]

  • Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Ըստ…

    🇦🇲🇬🇪 Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։
    🔸 Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղակայման փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:
    📣 «Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ՝ եռակողմ (ՀՀ-Վրաստան-ՌԴ՝ խմբ.) միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար»,- ասված է հիմնավորման մեջ: |arm.sputniknews.ru|

  • ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից ակնկալում ենք հարաբերությունների խորացում․ Ան…

    ‼️ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից ակնկալում ենք հարաբերությունների խորացում․ Անտոնիու Կոշտա
    🗣 «Հայաստանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները, ինչպես նաև միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությունը։ Այս կարևոր փուլը նշանակալի ներդրում կլինի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապակցվածության և բարեկեցության ամրապնդման գործում,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: |civilnet.am|
    ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը:

  • Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում են առատ…

    ‼️ Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում են առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։
    📢 Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
    📞 Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Ֆրանսիայում պաշտոնական այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նա…

    🇫🇷🇦🇲 Ֆրանսիայում պաշտոնական այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։
    🔸 Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
    🫱🏼‍🫲🏽 Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։
    🔸 Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
    [ՀՀ ՊՆ]

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր մի…

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի մոտակայքում, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ:
    📌 Բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, որը «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:
    🔸 Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ։ |azatutyun.am|
    🔸 Միջադեպից ժամեր անց Ալեն Սիմոնյանը տեղի ունեցածը սադրանք է որակել՝ միաժամանակ պնդելով, թե իրեն ուղղված հայհոյանքին ի պատասխան միայն «արա» է ասել, «որեւիցե սեռական բնույթի հայհոյանք չի եղել»։