Category: Infocom

  • Մենք կոչ ենք արել Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել վերջնակա…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Մենք կոչ ենք արել Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ:
    🗣 Սա երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում անվտանգության ապահովման և բարգավաճման լավագույն ճանապարհն է, մասնավորապես, նոր առևտրային ուղիները, որոնք կարող են Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա հարթել: Մենք ողջունում ենք այս բոլոր քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ քաղաքական բարեփոխումների առաջընթացը պայմաններ է ստեղծում ներառական կառավարության համար, որը կարձագանքի իր ժողովրդի կամքին և կնպաստի բազմազանությանն ու գործընկերությանն ամբողջ աշխարհում։
    [ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայեն] |armenpress.am|

  • Infocom pinned «Գիտարբուքի հյուրն այս երեքշաբթի Արտեմ Օհանովն է. սպասվող Գիտարբո…

    Infocom pinned «Գիտարբուքի հյուրն այս երեքշաբթի Արտեմ Օհանովն է. սպասվող Գիտարբուքը «Նոր նյութերի կանխատեսում» թեմայով է։ Նյութագետ, բյուրեղագետ Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը կխոսի հետևյալ թեմաներով՝ — ինչպե՞ս է առաջացել Երկիր մոլորակի…»

  • Գիտարբուքի հյուրն այս երեքշաբթի Արտեմ Օհանովն է. սպասվող Գիտարբուքը «Նոր նյութեր…

    Գիտարբուքի հյուրն այս երեքշաբթի Արտեմ Օհանովն է. սպասվող Գիտարբուքը «Նոր նյութերի կանխատեսում» թեմայով է։
    Նյութագետ, բյուրեղագետ Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը կխոսի հետևյալ թեմաներով՝
    — ինչպե՞ս է առաջացել Երկիր մոլորակի ջուրը,
    — ի՞նչ մոլեկուլներ կարող են լինել տիեզերքում,
    — ինչպե՞ս հասնել սենյակային ջերմաստիճանի գերհաղորդականության։
    Ապրիլի 9-ին՝ ժամը 20:00-ին, սպասում ենք ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։
    Բանախոսությունը կլինի ռուսերեն։

    #Գիտարբուք Արտեմ Օհանովի հետ

    #Գիտարբուք՝ «Նոր նյութերի կանխատեսում» թեմայով

  • ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտ…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
    🗣 Հայաստանը նաև կարևոր երկիր է ԱՄՆ քաղաքացիական միջուկային համագործակցության նախագծերի համար: ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
    [ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայեն] |armenpress.am|

  • Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժ…

    ❗️Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
    📌Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
    [ՀՀ ՊՆ]

  • 2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մ…

    ⚖️ 2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, որի հետևանքով համայնքին անզգուշությամբ պատճառվել է 2․790․000 դրամ գույքային վնաս։
    🔸 Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք է ներկայացվել: Նախաքննությունն ավարտվել է: [ՔԿ]

  • Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քա…

    🇪🇺 Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
    📌 Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ո…

    🇺🇸 Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին. պետքարտուղար Բլինքեն 🗣 «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին…

  • ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտակ…

    🔸 ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։
    🔸 Ակադեմիան առաջարկել է բուհերից դուրս ունենալ առանձին գործող, գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ինչպես նաև ներկայացրել է գիտության և բարձրագույն կրթության համագործակցության տարբերակներ։
    🔗Կարդալ ավելին

    ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

  • ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ…

    🇪🇺 ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը՝ ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը․ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել
    📌 Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
    🗣 Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։|armenpress.am|