‼️Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Սամվել Շահրամանյանը՝ Le Figaro-ին տված հարցազրույցում 🗣 «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որ ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ 🔸 Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ասել է Շահրամանյանը։ |sputnikarmenia.am|
🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կկիսեն պատասխանատվությունը»։ 🇪🇺🇺🇸 Գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե…
🇷🇺 Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստիի թղթակիցը, որը եղել է դեպքի վայրում։
‼️ Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։ Դա ապատեղեկատվություն է: 📌 Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ [ՀՀ ՆԳՆ]
🇫🇷🗣 Ըստ Ֆրանսիայի վարչապետի՝ «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։ 🇷🇺 Գաբրիել…
🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է․ 🗣 «Անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։ ❗️Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ»։ |armeniasputnik.am|
🗣100 կետից բաղկացած հրաժարականի պահանջ են «Միասին» շարժման անդամները ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։ 📌 Այս պահին շարժման անդամները ակցիա են իրականացնում Ազատության հրապարապում, նրանք հայտնեցին, որ այսօր իրականացնելու են նախազգուշական երթ դեպի ԱԺ։ Եվ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա կհաջորդեն անհնազանդության քայլեր։
🇦🇿 Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարին: [Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլաև]