Category: Infocom

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձորում հակառակորդի ԱԹՍ–ից 18 զինծառայողի զոհվելու գործով։ Նա այն վկան է, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին երկնքում նկատել է ԱԹՍ–ն եւ զինծառայողներին տեղեկացրել այդ մասին․
    🗣 «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատար Անդրանիկ Վերանյանը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։
    📎 Կարդալ ավելին

    «Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

  • Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց …

    🇦🇲🇺🇸 Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց ձոր:
    📌 Պատվիրակությունը հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։
    [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն]
  • Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքակա…

    🇹🇷⚽️ Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից Եվրոպայի առաջնության շրջանակներում Ավստրիայի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու հետքերով:
    📌 Թուրք ֆուտբոլիստ նկատմամբ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել։ Թուրք ֆուտբոլիստի ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպություններ։

  • Կան ձերբակալվածներ. Քննչական կոմիտեն՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչ…

    ⚖️ Կան ձերբակալվածներ. Քննչական կոմիտեն՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին 📌 ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշել է, որ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում՝ նախաքննության շահերից ելնելով։

  • Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի…

    💡 Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
    🔸 Ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի քաղաքային համայնքում՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքում և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը:
    [ՀԾԿՀ]

  • Լոռու և Տավուշի մարզերում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պա…

    Լոռու և Տավուշի մարզերում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։
    📌 Փոխհատուցման ենթակա վնասների տեսակներից են բազմաբնակարան շենքի բնակարան կամ անհատական բնակելի տանը, կենցաղային առաջնային գույքին՝ գազօջախ, սառնարան, հեռուստացույց և այլն, պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ է կատարվելու առանձին։
    💰 Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։ |armenpress.am|
    Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին ԱՄՆ անկախության օրվա առ…

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին ԱՄՆ անկախության օրվա առթիվ։
    💬 «Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ի թիվս այլնի՝ նշվում է ուղերձում։

  • Infocom pinned «Այս անգամ հանդիպում ենք հուլիսի 8-ին. սպասվող Գիտարբուքը «Սևանա …

    Infocom pinned «Այս անգամ հանդիպում ենք հուլիսի 8-ին. սպասվող Գիտարբուքը «Սևանա լճի էկոլոգիական վիճակը. ծաղկումներն ու ապագան» թեմայով է։ Ջրակենսաբան, կ․գ․թ․Գոռ Գևորգյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ — Սևանա լճի էկոլոգիան, — ցիանոբակտերային ծաղկումները Սևանա լճում, — Սևանա…»

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբ…

    🇦🇲🇬🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ԱԳՆ]

  • Տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպ…

    🇨🇳🇦🇿 Տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը:
    📝 Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Չինական կողմն էլ նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։ |1lurer.am|