44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հ…

⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձորում հակառակորդի ԱԹՍ–ից 18 զինծառայողի զոհվելու գործով։ Նա այն վկան է, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին երկնքում նկատել է ԱԹՍ–ն եւ զինծառայողներին տեղեկացրել այդ մասին․
🗣 «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատար Անդրանիկ Վերանյանը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։
📎 Կարդալ ավելին

«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *