🔎 ԱԺԲ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում՝ զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: [ՔԿ]
❗️Նախնական տեղեկություններով ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամներ են. ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան 📌 Նշենք, որ ԱԺԲ հաղորդմամբ ոստիկանությունը այսօր առավոտից խուզարկություն է իրականացրել Ազգային-ժողովրդավարական…
🤝 Նիկոլ Փաշինյանը «Kathimerini» հունական պարբերականին տված հարցազրույցում կրկնել է իր հայտարարությունը, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ 🗣 «2023թ․ սեպտեմբերի դրությամբ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք չենք արգելափակում ՀԱՊԿ-ի որոշումները, ոչ էլ մասնակցում ենք դրանց»,- ասել է Փաշինյանը։ 🌏 Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը միջազգային քաղաքականությունում ավելի արևմտյան մոտեցում է ընդունել, նա ընդգծել է․ «Կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար…»։ |factor.am|
🇦🇲🇹🇷 Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խթանմանը: ❗️ Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ [Նիկոլ Փաշինյանը՝ «Kathimerini» հունական պարբերականին տված հարցազրույցում] |aysor.am|
🇦🇲🇹🇷 Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խթանմանը: ❗️ Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ [Նիկոլ Փաշինյանը՝ «Kathimerini» հունական պարբերականին տված հարցազրույցում] |aysor.am|
🇷🇺Կովկասյան շրջանը այժմ գրավում է արտատարածաշրջանային ամենատարբեր ուժերի ուշադրությունը, ինչը ազդում է տարածաշրջանի երկրների՝ ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վրա: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվի, քանի որ այն չի կարող տարածաշրջանին կայունություն ու զարգացում բերել: [Դմիտրի Պեսկով]
‼️Բոլոր մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել Դավիթ Տոնոյանի հետ կապված դեպքին, չեն աշխատում համակարգում. արդարադատության նախարար 🗣 «Այս պատմության մեջ ականատեսը եղանք բազմաթիվ տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր և եղան հեռացումներ»,- ԱԺ հանձնաժողովում ասաց Գրիգոր Մինասյանը։ 📌 Հիշեցնենք՝ 2023 թ. օգոստոսի 1-ին ԱԱԾ մեկուսարանից Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿԾ պետը Տոնոյանին թույլատրել է, ինչից հետո ազատվել է աշխատանքից։ |armeniasputnik.am|
🇷🇺🇦🇲 Հույս ունեմ՝ Երևանում կգերակայի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Մեր եղբայրական Հայաստանի հետ ներկայում բավական ոչ դյուրին շրջան է: 👤 Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է, որովհետև մեր երկրում նույնիսկ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Եվ, ի դեպ, ՌԴ քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս Հայաստանի ընդհանուր բյուջեի մեջ շատ մեծ մաս է կազմում: Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է: [Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |1lurer.am|
🇷🇺 «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ 🔸 Վնասվածքների հետևանքով մահացել է 40 մարդ, հրդեհից՝ 45 մարդ։ Ընդհանուր առմամբ տուժել է 182 մարդ։