Category: Infocom

  • ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Բայդենի ու Թրամփի առաջին բանավեճը: Թեժ ք…

    🇺🇸 ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Բայդենի ու Թրամփի առաջին բանավեճը:
    📌 Թեժ քննարկման թեմաներից էր Ուկրաինա ռուսական ներխուժումը։ Թրամփը մի քանի անգամ կրկնել է, որ եթե ինքը լիներ Սպիտակ տանը, ՌԴ-ն չէր ներխուժի Ուկրաինա։ Նա ասել է, թե Աֆղանստանից ամերիկյան բանակի «ամոթալի» դուրսբերումը Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու վճռականություն է տվել։ Նրա խոսքով՝ Բայդենի քաղաքականությունը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմի։ Բայդենն առարկել է։
    📌 Թրամփը նաև ասել է, որ համաձայն չէ Պուտինի առաջարկած խաղաղության ծրագրին, ՌԴ նախագահին անվանել է հանցագործ, սակայն կրկնել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կկարողանա ավարտել պատերազմն Ուկրաինայում նույնիսկ մինչև նախագահի պաշտոնի պաշտոնապես ստանձնումը։ |azatutyun.am|

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար…

    🇬🇪🇦🇿 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
    🤝 Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։ |tert.am|

  • Սուրբ Աննա եկեղեցու բակում Տերունական աղոթքով սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի»…

    📢 Սուրբ Աննա եկեղեցու բակում Տերունական աղոթքով սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը։ Լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, անդրադառնալով Սուրեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած դեպքերին, ասաց․ 🗣 «Սուրենի հետ մենք ճամփա ենք անցել…

  • Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հ…

    🇬🇪🇦🇲🇦🇿 Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը: Մենք բազմիցս ապացուցել ենք, և ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Վրաստանը միշտ կողմնակից է եղել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանը և համակեցությանը։
    [Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլի] |1lurer.am|

  • Պետք է նժարին դնենք մարդկանց առողջությունն ու սննդամթերքի լաբորատոր քննության գո…

    Պետք է նժարին դնենք մարդկանց առողջությունն ու սննդամթերքի լաբորատոր քննության գումարը․ սննդաբան
    ԵՊԲՀ դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանը պատմում է, թե ինչ հետևանքներ կարող են թողնել առողջության վրա սննդամթերքում առկա թունաքիմիկատները, հակաբիոտնիկներն ու ծանր մետաղները։
    Infocom.am և anvtangsnund.am կայքերը համատեղ հետաքննությամբ ներկայացրել էին, որ 2023 թվականին ներմուծված սննդամթերքում ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել մի շարք կարևոր, պարտադիր ցուցանիշներ, ինչպիսիք են թունաքիմիկատները, մսամթերքի որոշ տեսակներում հակաբիոտնիկները, մանրէաբանական ցուցանիշներն ու ծանր մետաղները։ Հետաքննությունն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ:

    Պետք է նժարին դնենք մարդկանց առողջությունն ու սննդամթերքի լաբորատոր քննության գումարը․ սննդաբան

    #ԱնվտանգՍնունդ #infocom #ինֆոքոմ
    ԵՊԲՀ դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանը պատմում է, թե ինչ հետևանքներ կարող են թողնել առողջության վրա սննդամթերքում առկա թունաքիմիկատները, հակաբիոտնիկներն ու ծանր մետաղները։
    Infocom.am և anvtangsnund.am կայքերը համատեղ հետաքննությամբ…

  • «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ …

    ❗️ «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 23:00-ն, կդադարեցվի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
    [Վեոլիա ջուր]

  • Կառավարության հունիսի 27-ի նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատ…

    📌 Կառավարության հունիսի 27-ի նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։ 
    📝 Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ՝ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։
    ❗️Առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։

  • Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կ…

    🛣📸 Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ հատվածում («Ծիրանի» ռեստորանային համալիրի հարակից ճանապարհահատված) տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։
    📌 Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
    [ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայություն]

  • Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնայի…

    📌 Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
    📊 Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։|civilnet.am|

  • Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։
    🗣 «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
    📌 Միևնույն ժամանակ կրկին շեշտել, թե Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք էլ, նրա խոսքով, «գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն է»։ |azatutyun.am|