🏘 Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել |hetq.am|
⚖️ Ռոման Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ին որոշումից տեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։

Leave a Reply