Category: Infocom

  • Եվրոպական խորհրդարանը որոշում ընդունեց և ասաց, որ Հայաստանի ժողովրդավարության չ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական խորհրդարանը որոշում ընդունեց և ասաց, որ Հայաստանի ժողովրդավարության չափանիշները շատ լավ, բարձր են և խորհուրդ տվեց ԵՄ-ն դիտարկել․ աննախադեպ շատ լավ բան է, որ նաև ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացրեց, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է և սպասում է, որ մտնի ԵՄ անդամության թեկնածու դառնալու, քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ իրողությունը։
    🗣 Մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որ չգնանք ինչպես Թուրքիան ու Վրաստանը տարիներով սպասում, սպասենք տարիներով։ Պետք է Հայաստանում շատ բան փոխվի, չափորոշիչներ փոխվեն։
    [ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան]

  • Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահման…

    🗣 Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան
    Այս մասին ՀՀ ԱԺ նախագահը ասաց՝ մեկնաբանելով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը։ Լրագրողի հարցին, թե սրանից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կարող է առաջիկայում որոշել, որ Թուրքիայի հետ սահմանին ևս ռուս սահմանապահներ չլինեն, Սիմոնյանը պատասխանեց․
    📌 «Նման խոսակցություն չի եղել, սա այդ դեպքը չի։ Ես ուղղակի համացանցում վերլուծաբանների այսպես ասած գաղափարին եմ արձագանքում և կարծում եմ, որ արձագանքս տեղին էր, սա իմ անձնական կարծիքն է։ Չեմ կարծում, որ դա ինչ որ բան է փոխելու․․․։ Պետք է մի բան ֆիքսենք․ ինչքան ՀՀ-ին է պետք եղել ու պետք ռուսական սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, 2 այնքան դա Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել, որ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը․ ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած»։

  • «Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի …

    ❗️ «Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ։
    🗣 Այդ մասին գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման։

  • Քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ…

    Քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ

  • Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր…

    Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայեն-Փաշինյան-ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը:

  • Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:
    🔸 Մեթյու Միլերը Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել։

  • Երեկոյան հոթ դոգ #9 Պիղծ, ոչ հայեցի արժեքները, սատանիստական Հելոուինն ու աուրայի…

    Երեկոյան հոթ դոգ #9 Պիղծ, ոչ հայեցի արժեքները, սատանիստական Հելոուինն ու աուրայի մաքրումը խնկով
    Պիղծ, ոչ հայկական արժեքները, սատանիստական Հելոուինն ու հայկական Բարեկենդանը, հայեցիի ու ոչ հայեցիի սահմանները և նման հարցերի առաջացաման պատճառները, «սատանիստական» համերգների չեղարկումը Հայաստանում, մետալ երաժշտությունը Տիկնիկային թատրոնում ու երեխաների աուրայի պղծումը, աուրայի մաքրումը խունկ ծխելով, երևույթները փոխկապակցված ներկայացնելը՝ դավադրության տեսությունների հիմնական մեխանիզմ, «Երեկոյան հոթ դոգի» ու լույսի վարձի կապը, անծանոթ ինչ-որ խմբի ապամարդկայնացումը, մետալ կամ ռաբիս երաժշտություն լսողներին թիրախավորելը։
    Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի նախագահ Տիգրան Ամիրյանն ու արվեստաբան Արթուր Աթայանը։

    Երեկոյան հոթ դոգ #9 Պիղծ, ոչ հայեցի արժեքները, սատանիստական Հելոուինն ու աուրայի մաքրումը խնկով

    #infocom #ինֆոքոմ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSye-uPcfoznL5k8F8DG6xsbv&si=bAiSHO2Gvdr2EXjk
    Պիղծ, ոչ հայկական արժեքները, սատանիստական Հելոուինն ու հայկական Բարեկենդանը, հայեցիի ու ոչ հայեցիի սահմանները և նման հարցերի առաջացաման պատճառները,…

  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինայում առաջատար լրատվամիջոցների ներ…

    🇦🇲🇦🇷 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինայում առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
    📌 Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը: Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին:
    🗣 «Մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»,- նշել է նախարարը: [ՀՀ ԱԳՆ]

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումների վեր…

    🇷🇺🇺🇦🇺🇸 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչությունից հետո ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության մեկնարկին ասել է․ 🗣 «Մենք նաև տեսնում ենք, որ ԱՄՆ-ն տարբեր ուղիներով փորձում է իր արբանյակներին և աշխարհի այլ երկրներին համոզել, որ, իրենց հետախուզական…

  • Երևանում վաղվանից մեկնարկում են քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:Հրատապու…

    📢 Երևանում վաղվանից մեկնարկում են քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:
    🔸Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին։
    [Երևանի քաղաքապետարան]