🗣 Այսօր երեկոյան՝ ժամը 21։00-ին, Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ քննարկվելու են այսօրվա միջադեպը և ստեղծված իրավիճակը, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
🇪🇺🗣 Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել առաքումը Լեռնային Ղարաբաղ։ 📌 Նրա խոսքով՝ չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային իրավասու մարմինների կողմից արված կոչերին, տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հատկապես ազդելով առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով: 🔗Կարդալ ավելին
🇦🇲🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության (CCAF) խնդրանքով Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի տարածաշրջանային համայնքներին մարդասիրական ավտոշարասյուն կազմակերպել 2022 թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող…
🇦🇲🇮🇷 Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մոտ 300 իրանական ընկերություն է բացվել․ Քերոբյան 📌 Քերոբյանի խոսքով՝ Հայաստանում իրանցիները 2-րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` զիջելով միայն ՌԴ-ին։ 🗣 ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ Իրանը և Հայաստանը ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել․ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, մեր տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել այն հասցնել մինչև 3 մլրդ դոլարի»։ 📌 Նշենք, որ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվել է Երևանում։ |armenpress.am|
🤝Բաքուն կողմ է հանդես գալիս, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն արագացվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի իր գործընկեր Հաջա Լաբիբի հետ հանդիպմանը: 🗣 «Ադրբեջանական կողմը հանդես է գալիս սահմանի սահմանազատման գործընթացն արագացնելու օգտին»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել միջազգային իրավունքը: |aravot.am|

🗣 Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ։ ❗️ Հիշեցնեմ՝ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ։ [Նիկոլ Փաշինյան]
🔥 Թուրքիայում անտառային հրդեհի պատճառով ժամանակավորապես փակել են Դարդանելի նեղուցը։ 👨🚒 Հրդեհն ընդգրկել է 1500 հա մակերես։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են հրդեհի տարածքում գտնվող ինը գյուղի 1200 բնակիչ, ինչպես նաև տեղի հիվանդանոցը։ Հրդեհը բռնկվել է օգոստոսի 22-ի կեսօրին և սաստիկ քամու ներգործությամբ ընդգրկել է ընդարձակ տարածք՝ մոտենալով բնակավայրերին։ |armenpress.am|
📌 Մեղադրյալ Աննա Արևշատյանը տեղափոխվել է Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ 📌 Ընթացակարգով նախատեսված է, որ նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, կտեղափոխեն մեկուսարան, որտեղ կմնա, մինչև դատավճիռ կայացվի։ [ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյան]…